ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ 25գ

Հոմանիշներ. դառը աղ, անգլիական աղ:
Հատկություններ. աղի համով, անգույն, պրիզմայաձև բյուրեղներ, որոնք օդում ցրվում են:
Դեղաբանական ազդեցությունը. լուծողական:
Օգտագործման ցուցումներ. Օգտագործվում է որպես լուծողական, նաև ստամոքսի հաստ աղու հետազոտության պատրաստվելիս: Օգտագործվում է ստամոքսի լվացման ձևով՝ ծանր մետաղների աղերով թունավորումների ժամանակ:
Հակացուցումներ. անհատական զգայունություն, հիպերմագնեմիա:
Կողմնակի ազդեցություններ. հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, ստամոքսում ծակծկող ցավեր, փորափքանք:
Կիրառման եղանակն ու դեղաչափը. մեծերին՝ քաղցած ժամանակ օրական 1 անգամ 15-25 գրամ, նախապես լուծելով մեկ բաժակ ջրում (250մլ): Որպես լեղամուղ կիրառում են 20-25% լուծույթը՝ ներքին ընդունմամբ, օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ: Մեծահասակների համար առավելագույն դեղաչափն է օրական մինչև 40 գրամ: 12 տարեկանից մեծ երեխաներին ցուցվում է օրական 1 անգամ, 10-ական գրամ (1/2 բաժակ ջրին), 6-12 տարեկան երեխաներին՝ 5-10-ական գրամ (այսինքն՝ 10 գրամը ½ բաժակ ջրով պատրաստված լուծույթի կեսը): Մինչև 6 տարեկան երեխաների դեպքում դեղը պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Հնարավոր է նաև դեղի օգտագործումը հոգնայի ձևով (50-100մլ 20-30% լուծույթ):
Նախազգուշական միջոցներ. խորհուրդ չի տրվում դեղն օգտագործել կանոնավոր կերպով:
Պահպանման պայմանները. պահպանել 15-25°С ջերմաստիճանում, երեխաներին անհասանելի տեղում:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ փոշի 0.02գ X10
ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ փոշի 0.02գ X10
ԿԱԼԻՈՒՄԻ ՊԵՐՄԱՆԳԱՆԱՏ 10գ
ԿԱԼԻՈՒՄԻ ՊԵՐՄԱՆԳԱՆԱՏ 10գ
ՄԱՆԿԱԿԱՆ ցանափոշի 100Գ
ՄԱՆԿԱԿԱՆ ցանափոշի 100Գ