ՌԻՎԱՆՈԼ 0.1գ 100մլ
Բաղադրություն: Ակտիվ նյութ՝ էտակրիդին լակտատ 0.1գ:
Դեղաբանական ազդեցությունը: Ցուցաբերում է հակամանրէային ազդեցություն, գլխավորապես կոկերի, հատկապես՝ ստրեպտոկոկերի հարուցած վարակների դեպքում:
Օգտագործման ցուցումներ: Կիրառվում է որպես արտաքին կանխարգելիչ բուժիչ միջոց վիրահատական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, մաշկաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում, թարմ ու վարակված վերքերի բուժման ու մշակման համար: Օգտագործվում է թոքամզի և որովայնի խոռոչների լվացման համար, նաև թարախային արթրիտների ու ցիստիտների, ֆուրունկուլների, կարբունկուլների ու թարախուտների դեպքում՝ թրջոցների ու վիրախծուծների տեսքով: Կիրառվում է նաև ողողումների տեսքով՝ բերանի, քթի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ:
Հակացուցումներ: Անհատական գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ, ալբումինուրիայով (մեզի մեջ սպիտակուցի առկայությամբ) ուղեկցվող երիկամային հիվանդություններ:
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից
պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում
Պիտանիության ժամկետը՝ 5 տարի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


