ՑԱՆԱՓՈՇԻ հակասնկային 100գ
Կլոտրիմազոլ – 1.0գ, ցինկի օքսիդ – 10գ, օսլա – 10գ, տալկ – 79գ: Ցանափոշու ինդիֆերենտ բաղադրիչները (տալկ, ցինկի օքսիդ, օսլա) ալերգիկ հակազդեցություն չեն առաջացնում և հարմար են մաշկի բոլոր տեսակների համար: Ցանափոշին պարունակում է կլոտրիմազոլ, որը ցուցաբերում է հակամանրէային ու հակասնկային ազդեցություն:
Օգտագործման եղանակը: Մաշկի խնդրահարույց, վարակված հատվածները, մաշկային ծալքերն ու քրտնող մասերը նախապես լվանալ գոլ ջրով, չորացնել ու ցանափոշի ցանել օրական 2 անգամ: Ոտնաթաթի միկոզների դեպքում խորհուրդ է տրվում ցանափոշիով մշակել նաև կոշիկներն ու գուլպաները: Խուսափել աչքի մեջ ընկնելուց:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


