ԲՈՐԱԹԹՈՒ 30գ
Հատկություններ: Սպիտակ, մանր բյուրեղային փոշի: Լուծվում է 25 բաժին սառը, 4 բաժին տաք ջրում և 25 բաժին սպիրտում:
Դեղաբանական ազդեցությունը: Ունի թույլ բակտերիոստատիկ, հականեխիչ և հակասնկային հատկություններ, ցուցաբերում է ոջլասպան ազդեցություն:
Կիրառման ցուցումներ: Ոջլոտություն, մաշկային հիվանդություններ:
Անվտանգության միջոցառումներ: Բորաթթու օգտագործելիս հարկավոր է զգուշանալ, որպեսզի նյութն աչքի մեջ չընկնի:
Հղիություն և կրծքով կերակրում: Բորաթթվի լուծույթները չեն կիրառվում կերակրող մայրերի կաթնագեղձերի մշակման համար:
Բորաթթվի կիրառման հակացուցումներ: Բորաթթվի կիրառումը հակացուցված է երեխաներին (այդ թվում և նորածիններին): Քսուքը չեն կիրառում մաշկի մազածածկույթի սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից
պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


