ՎԻՇՆԵՎՍԿՈՒ նրբամածուկ25գ
Բաղադրությունը: 100գ նրբամածուկը պարունակում է ակտիվ նյութեր 3,0 գ կեչու խեժ, 3,0 գ քսերոֆորմ: Օժանդակ նյութեր` աէրոսիլ, գերչակի յուղ:
Դեղաբանական հատկությունները: Համակցված դեղ է արտաքին կիրառման համար: Ունի hականեխիչ, վարակազերծող և տեղային գրգռող ազդեցություն: Օժտված է արտաքին տտպող և չորացնող հատկությամբ: Նպաստում է վերքերի, խոցերի, պառկելախոցերի և այրվածքների ժամանակ հյուսվածքների վերականգնման արագացմանը:
Օգտագործման ցուցումներ: Մաշկի թարախուտ (աբսցես), ֆուրունկուլ, լիմֆադենիտ, լիմֆանգիտ, այրվածքներ, ցրտահարություն, վերքեր, խոցեր, պառկելախոցեր:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Դեղի բաղադրամասերի նկատմամբ բարձր զգայունություն: Հնարավոր են ալերգային ռեակցիաներ (մաշկի ցան, քոր):
Կիրառման եղանակը և դեղաչափը: Արտաքին կիրառման համար: Օրը 2-3 անգամ նրբամածուկը բարակ շերտով քսում են մաշկի ախտահարված հատվածներին կամ վրան դնում նրբամածուկով թաթախված 5-6 շերտանի թանզիֆե վիրակապ: Վիրակապը ամրացնում են:
Պահման պայմանները: Պահպանել 15-25°С պայմաններում, երեխաներին անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 5տարի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


