ՑԻՆԿԻ քսուք 10% 25գ
Բաղադրությունը:
100գ քսուքը պարունակումէ ցինկի օքսիդ 10գ և օժանդակ նյութ՝ վազելին 90գ:
Դեղաբանական ազդեցությունը:
Տեղային հակաբորբոքային դեղ է։ Ունի չորացնող, ներծծող, տտպող և հականեխիչ ազդեցություն։ Գոյացնում է ալբումինատներ և բնափոխում սպիտակուցները։ Ախտահարված մակերեսին քսելիս նվազեցնում է հյուսվածքների արտաքիրտացումը (էքսուդացումը), բորբոքումն ու գրգռումը, գոյացնում է արտաքին գրգռող գործոններից պաշտպանող պատնեշ։
Օգտագործման հրահանգներ: Մաշկաբորբ, շփաբորբ, քրտնացան, պառկելախոց, սրացման փուլի էկզեմա, ստրեպտոդերմիա, տրոֆիկ խոցեր, այրվածք, մակերեսային վերքեր։
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Ցինկի օքսիդի նկատմամբ բարձր զգայունություն: Հնարավոր է ալերգիկ հակազդեցություն:
Կիրառման եղանակը և դեղաչափումը:
Ախտահարված հատվածը լվանալ և չորացնել: Քսուքը բարակ շերտով օրական 1-2 անգամ քսել մաշկի ախտահարված հատվածին։ Բուժման տևողությունը մինչև 1 ամիս է։ Օգտագործվող քսուքի քանակը կախված է ախտահարման օջախի մակերեսից: Այրվածքների և վերքերի բուժման դեպքում տեղադրում են քսուքով վիրակապ։
Պահման պայմաններ:
Պահպանել 15-25°С պայմաններում, երեխաներին անհասանելի տեղում: Չի կարելի օգտագործել փաթեթավորման վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


