ԿԱԼԻՈՒՄԻ ՊԵՐՄԱՆԳԱՆԱՏ 10գ
Հատկություններ: Ունի հականեխիչ հատկություն:
Օգտագործման ցուցումներ: Վերքերի մշակում, բերանի խոռոչի ողողումներ:
Կիրառում: Որպես հականեխիչ կիրառվում է արտաքինից՝ վերքերի լվացման համար նախատեսված ջրային լուծույթների տեսքով (0.1-0.5%), բերանի խոռոչի ու կոկորդի ողողման համար (2-5%), միզասեռական օրգանների լվացումների ու սրսկումների (ցնցուղումների) համար (0.02-0.1%):
Փոշուց լուծույթ պատրաստելիս կարելի է կողմնորոշվել լուծույթի գույնի հագեցվածությամբ. վերքերի լվացման, բերանի ու կոկորդի ողողումների, միզասեռական օրգանների սրսկումների ու լվացումների, թունավորումների ժամանակ ստամոքսի լվացումների համար օգտագործվում է բաց մանուշակագույն լուծույթ:
Հակացուցումներ: Գերզգայունություն:
Պահպանման պայմանները: Պահել չոր և երեխաներին անհասանելի վայրում: