ԿԱՏՎԱԽՈՏԻ ոգեթուրմ 30մլ
Կատվախոտի ոգեթուրմ Դեղաձեւ. ոգեթուրմ Նկարագրություն. Թափանցիկ կարմրա-շագանակագույն հեղուկ՝ բնորոշ հոտով։ Բաղադրություն 100 մլ-ում՝ Ակտիվ նյութ – կատվախոտի կոճղարմատներ արմատների հետ - 20 գ; Օժանդակ նյութ – էթիլ սպիրտ 70% – մինչեւ 100 մլ: Դեղաբանական խումբ. Այլ քնաբեր եւ հանգստացնող միջոցներ Ցուցումներ. Կիրառվում է որպես հանգստացնող միջոց՝ նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների (նեւրաստենիա, քնի խանգարումներ) ժամանակ։ Կիրառման եղանակ եւ դեղաչափում. Ներքին ընդունման համար՝ ուտելուց 30 րոպե առաջ։ Դեղաչափը սահմանվում է անհատապես։ Հիմնական միանվագ դեղաչափը մեծահասակների եւ 12 տարեկանից բարձր երեխաների համար՝ Նեւրաստենիայի դեպքում – 40 կաթիլ (1.5 մլ), լուծված 1/4 բաժակ ջրում, մինչեւ 3 անգամ օրական։ Քնի խանգարումների դեպքում – 80 կաթիլ (3 մլ), լուծված 1/4 բաժակ ջրում՝ քնելուց 30 րոպե առաջ։ Փաթեթավորում. 30 մլ ապակյա շշիկ Պահպանման պայմանները. Պահել երեխաների համար անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Պիտանելիության ժամկետը. 3 տարի Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


