ՊՂՊԵՂԱՅԻՆ ԱՆԱՆՈՒԽԻ ոգեթուրմ 30մլ

Ակտիվ նյութ - պղպեղային անանուխի տերևներ - 5.0գ, պղպեղային անանուխի յուղ 5.0գ: Օժանդակ նյութ՝ 90% էթիլ սպիրտ մինչև 100մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Ցուցաբերում է չափավոր սպազմոլիտիկ և հանգստացնող, լեղամուղ, հակափսխումային և տեղային գրգռիչ ազդեցություն: Հակացուցումներ: Բարձր զգայունություն մենթոլի յուղի հանդեպ, բրոնխիալ ասթմա և սպազմոֆիլիա, մանկական հասակ մինչև 2 տարեկան, հղիություն և կրծով կերակրման ժամանակաշրջան: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Ներքին, ուտելուց 15-20 րոպե առաջ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում 10-15 կաթիլ ոգեթուրմ, նոսրացված ¼ բաժակ ջրով, օրական 3-4 անգամ: 12 տարեկանից մեծ երեխաներին՝ 6-7 կաթիլ ոգեթուրմ, լուծված ¼ բաժակ ջրով, օրական 3 անգամ:
Դեղորայքային փոխազդեցությունը: Խորհուրդ չի տրվում անանուխի յուղ պարունակող դեղերն ընդունել սնունդ և անտացիդներ ընդունելուց հետո:
Պահպանման պայմանները: Պահել 15-25°С ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաներին անհասանելի վայրում:
Պիտանիության ժամկետը: 3 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ՄԵՆՈՎԱԶԻՆ 30մլ
ՄԵՆՈՎԱԶԻՆ 30մլ
ԱԴԱՄԱՆԴՅԱ ԿԱՆԱՉ  սպիրտային լուծույթ 1% 10մլ
ԱԴԱՄԱՆԴՅԱ ԿԱՆԱՉ սպիրտային լուծույթ 1% 10մլ