ՖՈՒՐԱԼԳԻՆ ականջի կաթիլներ 5գ

Ֆուրալգին Դեղաձեւ.: ականջակաթիլներ Նկարագրություն.: Թափանցիկ օշարականման բաց դեղին հեղուկ: Բաղադրություն: 100 գ-ում՝ Ակտիվ նյութեր – 7.0 գ ֆենազոն, 2.5 գ տետրակայինի հիդրոքլորիդ, 0.2 գ նիտրոֆուրալ; Օժանդակ նյութ – գլիցերին մինչեւ 100 գ: Դեղաբանական խումբ.: Օտոլոգիական դեղեր, ցավազրկողներ եւ անեէսթետիկներ, կոմբինացիա: Ցուցումներ.: Արտաքին լսողական անցուղու եւ միջին ականջի սուր բորբոքային հիվանդությունների դեպքում (չոր կամ թաց էկզեմա, ֆուրունկուլներ, օտիտ, կատառալ բորբոքում): Կիրառման եղանակ եւ դեղաչափում. Օգտագործման եղանակը՝ ականջի մեջ կաթեցնելու համար! Նախատեսված չէ ներքին օգտագործման համար! Կաթիլները օգտագործվում են արտաքին լսողական անցուղին մաքրելուց հետո: Գլուխը պետք է թեքել մի կողմ այնպես, որ կաթիլները մնան ականջում մի քանի րոպե, որից հետո լսողական անցուղին փակում են բամբակով: Անհրաժեշտ է նախապես տաքացնել լուծույթը մինչեւ մարմնի ջերմաստիճանը՝ սառը կաթիլների հետ տհաճ շփումից եւ վեստիբուլյար ապարատի գրգռումից խուսափելու համար: Դեղաչափում՝ Մեծահասակներ եւ 3 տարեկանից բարձր երեխաներ՝ 6-10 կաթիլ օրական 3-4 անգամ: Մինչեւ 3 տարեկան երեխաներ՝ 3-4 կաթիլ օրական 2 անգամ: Բուժման տեւողությունը սահմանվում է բուժող բժշկի կողմից: Չպետք է շարունակվի 10 օրից ավելի: Փաթեթավորում.: 5 գ կաթոցիկ-սրվակներում: Պահպանման պայմանները.: Պահել երեխաների համար անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Պիտանելիության ժամկետը. - 5 տարի: Բաց է թողնվում բժշկի դեղատոմսով: 3

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԳԵՐՉԱԿԻ յուղ30մլ
ԳԵՐՉԱԿԻ յուղ30մլ
ԷՍԿԱՐԴ  հանգստացնող կաթիլներ 100մլ
ԷՍԿԱՐԴ հանգստացնող կաթիլներ 100մլ
ԱՄՈՆԻԱԿԻ լուծույթ 10% 30մլ
ԱՄՈՆԻԱԿԻ լուծույթ 10% 30մլ