ԱՌՅՈՒԾԱԳՈՒ ոգեթուրմ 30մլ

Բաղադրությունը 100մլ-ում: Ակտիվ նյութ` 20.0գ առյուծագու խոտ: Օժանդակ նյութ`էթիլ սպիրտ 70% մինչև 100.0 մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Առյուծագու ոգեթուրմը ցուցաբերում է կարդիոտոնիկ, հանգստացնող, հիպոտենզիվ ազդեցություն, ունի նաև միզամուղ հատկություն: Կարդիոտոնիկ ազդեցությունը պայմանավորված է ֆլավոնոիդների ու դառը գլիկոզիդների պարունակությամբ, իսկ հանգստացնող արդյունքը՝ ալկալոիդներով:
Օգտագործման ցուցումներ: Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, սրտի նեյրոպաթիկ հիվանդություններ, զարկերակային գերճնշում (վաղ շրջանում):
Հակացուցումներ: Դեղի հանդեպ գերզգայունություն, առատ դաշտան, ցածր ճնշում, բրադիկարդիա, հղիություն և կրծքով կերակրում:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Ներքին՝ 30-50 կաթիլ օրական 3-4 անգամ, ուտելուց հետո:
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում Պիտանելիության ժամկետը՝ 3 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՄԵՆՈՎԱԶԻՆ 30մլ
ՄԵՆՈՎԱԶԻՆ 30մլ
ԱՄՈՆԻԱԿԻ լուծույթ 10% 30մլ
ԱՄՈՆԻԱԿԻ լուծույթ 10% 30մլ
ԲԱԿՏԵՐԻՈՍԵՊՏ ցողացիր 45մլ
ԲԱԿՏԵՐԻՈՍԵՊՏ ցողացիր 45մլ