ԴԻՄԵԿՍԻԴ 100մլ

Նկարագիրը: Անգույն, հիդրոսկոպիկ, բնորոշ հոտով հեղուկ է, 18,3°С ջերմաստիճանում վերածվում է դեղի որակի վրա չազդող անգույն բյուրեղների:
Բաղադրությունը 100 մլ Ակտիվ նյութ`100.0 մլ դիմեթիլ սուլֆօքսիդ Օժանդակ նյութեր` բացակայում են
Դեղաբանական ազդեցությունը: Դիմեթիլ սուլֆօքսիդը հակաբորբոքիչ դեղ է արտաքին օգտագործման համար: Ցուցաբերում է նաև ցավազրկող և հակաբորբոքիչ ազդեցություն՝ ունի չափավոր ֆիբրինոլիտիկ (թրոմբներ լուծելու ունակություն) ակտիվություն:
Կիրառման եղանակը և դեղաչափումը: Դիմեքսիդը կիրառվում է արտաքին ապլիկացիաների ձևով, որպես կանոն թրջոցների և խծուծների միջոցով օգտագործվող ջրային լուծույթի (30-50%) տեսքով:
Հակացուցումներ: Բարձր զգայունություն դեղի նկատմամբ, արտահայտված սիրտ-անոթային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն՝ կրծքային հեղձուկ (ստենոկարդիա) և սրտամկանի ինֆարկտ, նախկինում կաթվածահարություն, արտահայտված աթերոսկլերոզ, կոմատոզ վիճակներ, լյարդի և երիկամների ծանր խանգարումներ, ներակնային ճնշում (գլաուկոմա), կատարակտ, հղիություն և կրծքով կերակրում: Զգուշորեն են նշանակում 60 տարեկանից բարձր տարիքի անձանց: Հակացուցված է մինչև 15 տարեկան երեխաներին: Դեղորայքային փոխազդեցությունը: Դիմեկսիդը պետք է զգուշորեն նշանակել միաժամանակ այլ արտաքին կիրառման դեղերի հետ, քանի որ կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը:
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում Պիտանելիության ժամկետը՝ 3 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՅՈԴԻ ոգեթուրմ 5% 10մլ
ՅՈԴԻ ոգեթուրմ 5% 10մլ
ԱԼՈՃԻ ոգեթուրմ 30մլ
ԱԼՈՃԻ ոգեթուրմ 30մլ
ՊՂՊԵՂԱՅԻՆ ԱՆԱՆՈՒԽԻ ոգեթուրմ 30մլ
ՊՂՊԵՂԱՅԻՆ ԱՆԱՆՈՒԽԻ ոգեթուրմ 30մլ