ԲԵ-ԲՈ 20% 100 մլ

ԲԵ-ԲՈ Դեղաձեւ. Արտաքին օգտագործման էմուլսիա։ Նկարագրություն. Սպիտակ գույնի էմուլսիա` թույլ յուրահատուկ հոտով, որը փրփրում է թափահարելիս։ Թույլատրվում է էմուլսիայի շերտավորում, որը վերանում է թափահարելիս։ Բաղադրությունը 1 գրամում. Ակտիվ նյութ` բենզիլբենզոատ - 200 մգ, օժանդակ նյութեր` էմուլգատոր լանետ SX - 30 մգ, հեղուկ օճառի կոնցենտրատ - 8 մգ, նատրիումի հիդրօքսիդ - 0,3 մգ, արեւածաղկի յուղ - 1,9 մգ, մաքրված ջուր - 759,8 մգ։ Դեղաբանական խումբ. Միջոց էկտոպարազիտների դեմ (ներառյալ քոսի տիզեր եւ ոջիլներ)։ Ցուցումներ. Քոս, ոջլոտություն։ Կիրառման եղանակ եւ դեղաչափում. Էմուլսիան նշանակվում է արտաքին օգտագործման համար։ Քոսի դեպքում բուժման կուրսը տեւում է 4 օր։ Առաջին օրը մշակումը կատարվում է երեկոյան քնելուց առաջ՝ տաք ջրով եւ օճառով մանրակրկիտ լողանալուց հետո։ Բացառությամբ դեմքի, էմուլսիայով տրորում են ձեռքերի, այնուհետեւ մարմնի եւ ոտքերի մաշկին, ներառյալ ներբանները եւ մատները։ Մաշկը մշակելուց հետո պետք է օգտագործել միայն մաքուր սպիտակեղեն եւ հագուստ։ 2-րդ եւ 3-րդ օրերին դադար են տալիս բուժման մեջ, ընդ որում էմուլսիայի մնացորդները չեն լվանում մաշկից։ 4-րդ օրը երեկոյան հիվանդը լողանում է օճառով եւ կատարում է էմուլսիայի տրորում, ինչպես առաջին օրը, եւ նորից փոխում է ամբողջ սպիտակեղենը։ Մշակումից հետո ձեռքերը չպետք է լվանալ 3 ժամվա ընթացքում, հետագայում ձեռքերը մշակում են էմուլսիայով յուրաքանչյուր լվացվելուց հետո։ Մաշկի այլ հատվածներից էմուլսիան լվանալու դեպքում դրանք նույնպես պետք է կրկին մշակել։ Բուժման հինգերորդ օրը էմուլսիան ամբողջությամբ լվանում են մաշկից։ Ոջլոտության դեպքում 10-30 մլ ԲԵ-ԲՈ պատրաստուկը քսում են մարմնի մազածածկ մասին 20-30 րոպեով, որից հետո լվանում են հոսող ջրով եւ մանրակրկիտ սանրում սանրով։ Մշակված հատվածները ցանկալի է ողողել քացախաջրով։ Մեծահասակներին նշանակում են 20% էմուլսիա, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաներին՝ 10%, որի համար 20% էմուլսիան օգտագործելուց առաջ նոսրացնում են եռացված ջրով 1:1 հարաբերությամբ։ Փաթեթավորում. 100 մլ էմուլսիա շշերում, որոնք տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ՝ կիրառման հրահանգի հետ միասին։ 3 Պահպանման պայմանները. Պահել 25 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված եւ երեխաներից հեռու վայրում։ Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Պիտանելիության ժամկետը. 4 տարի։ Օգտագործել առաջին բացելուց հետո 28 օրվա ընթացքում։ Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԷՍԿԱՐԴ  հանգստացնող կաթիլներ 100մլ
ԷՍԿԱՐԴ հանգստացնող կաթիլներ 100մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 100մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 100մլ
ԳԵՐՉԱԿԻ յուղ30մլ
ԳԵՐՉԱԿԻ յուղ30մլ