ԲՈՐԱԹԹՎԻ քսուք 5% 25գ
Բաղադրություն: 100գ քսուքը պարունակում է ակտիվ նյութ` 5 գ բորաթթու և օժանդակ նյութ՝ 95 գ վազելին:
Դեղաբանական ազդեցությունը: Հականեխիչ է: Բորաթթուն ունի հակամանրէային, հակասնկային, հակամակաբուծային և տտպող ազդեցություն: Ունի տեղային գրգռող, թույլ բջջաթունային ազդեցություն՝ մանրէային բջջի սպիտակուցների կոագուլացման միջոցով:
Օգտագործման հրահանգներ: Ոջլոտություն:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաներին, հղի կանանց, կերակրող մայրերին, երիկամների ֆունկցիայի խախտման ժամանակ և դեղի բաղադրամասերի նկատմամբ բարձր գայունություն ունեցող անձանց: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:
Կիրառման եղանակներն ու դեղաչափը: Արտաքին կիրառում՝ բարակ շերտով քսելով ախտահարված մակերեսին: Չպետք է քսել մաշկի լայն հատվածներին: Խորհուրդ չի տրվում օգտագործել 5-7 օրից ավելի: Ոջլոտության դեպքում բորաթթվի 5% քսուքի 10-15-25 գ (վարակվածության աստիճանից ու մազերի խտությունից կախված) քսում են գլխի մազածածկույթին, 20-30 րոպե անց լվանում տաք ջրով և մանրազնին սանրում սանրով:
Պահպանման պայմանները: Պահել 15-20°C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Դեղը չի կարելի օգտագործել փաթեթավորման վրա նշված պիտանիության ժամկետը լրանալուց հետո:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի: