ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ քսուք 0.2% 25գ

Բաղադրությունը 100 գ քսուքը պարունակում է ակտիվ նյութ` 0,2գ նիտրոֆուրալ և օժանդակ նյութ՝ 99,8 գ վազելին:
Դեղաբանական ազդեցությունը: Հակամանրէային, հակաբորբոքային միջոց է: Ակտիվ է որոշ գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ (ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ, դիզենտերիայի ցուպիկ, աղիքային ցուպիկ, սալմոնելայի պարատիֆ և այլն):
Օգտագործման ցուցումներ: Թարախային վերքեր, պառկելախոցեր, խոցեր, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ, վերքային մակերեսի անաէրոբ վարակներ: Հակացուցումներ: Բարձր զգայունություն դեղի բաղադրամասերի նկատմամբ, ալերգիկ դերմատոզներ:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Արտաքին: Քսուքը 2-3 օր, օրական 1-3 անգամ քսում են մաշկի ախտահարված մասերին:
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում Պիտանելիության ժամկետը՝ 2 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՑԻՆԿԻ քսուք 10% 25գ
ՑԻՆԿԻ քսուք 10% 25գ
ՍԵԴԱ մանկական նրբաքսուք կատվալեզվով
ՍԵԴԱ մանկական նրբաքսուք կատվալեզվով
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ  հեղուկաքսուկ 25գ
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ հեղուկաքսուկ 25գ