ԱԼԲՈՒՑԻԴ փոշի 0,5գX10

Նկարագրություն: Սպիտակ կամ սպիտակադեղնավուն բյուրեղային փոշի է: Հեշտությամբ լուծվում է ջրում, քիչ է լուծվում էթանոլում:
Բաղադրություն: Յուրաքանչյուր փաթեթիկը պարունակում է. 0.3 կամ 0.5 գ ակտիվ նյութ՝ նատրիումի սուլֆացետամիդ: Օժանդակ նյութեր չի պարունակում:
Դեղաբանական ազդեցությունը. հակամանրէային միջոց, սուլֆանիլամիդ:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Ներքին ընդունման համար մեծերին նշանակվում է 0.5-1.0-ական գրամ օրական 3-5 անգամ, երեխաներին՝ 0.1-0.5-ական գրամ օրական մեկ անգամ: Մեծերի համար ներքին ընդունման առավել մեծ դեղաչափը՝ մեկ ընդունման համար 2գ, օրական դեղաչափը՝ 7գ:
Կիրառման ցուցումներ: Եղջերաթաղանթի խոցերի դեպքում նատրիումի սուլֆացետամիդի մանրացրած փոշին օրական 5-6 անգամ թեթևակի ցանում են վերքի վրա, մինչև վերքի ամբողջությամբ էպիթելացումը: Այնուհետև կաթեցնում են ջրային լուծույթ, օգտագործում են նաև քսուքը: Նատրիումի սուլֆացետամիդը կարելի է կիրառել վարակված վերքերի բուժման համար՝ փոշին ցանելով վերքի մակերեսին: Սովորաբար դեղը կողմնակի ազդեցություններ չի ունենում: Երբեմն, հատկապես առավել խիտ լուծույթների օգտագործման դեպքում, նկատվում է հյուսվածքների գրգռվածություն: Նման դեպքերում ցուցվում է առավել նոսր լուծույթ: Հակացուցումներ: Գերզգայունություն սուլֆացետամիդի և սուլֆանիլամիդային այլ դեղերի հանդեպ:
Պահպանման պայմանները: Պահել երեխաների համար անհասանելի վայրում, 15-25°C ջերմաստիճանային պայմաններում: Դեղը չպետք է օգտագործել փաթեթի վրա նշված պիտանիության ժամկետն ավարտվելուց հետո:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ 25գ
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ 25գ
ՌԻՎԱՆՈԼ 0.1գ 100մլ
ՌԻՎԱՆՈԼ 0.1գ 100մլ
ՑԱՆԱՓՈՇԻ հակասնկային 100գ
ՑԱՆԱՓՈՇԻ հակասնկային 100գ