ԻՄՄՈՒՆՈԼԱՔՍ 200 մլ

Խորհուրդ է տրվում տարբեր վիրուսային, բակտերիալ վարակների նկատմամբ հակվածության դեպքում օրգանիզմի դիմադրողականության բարձրացման և պահպանման համար: Նաև՝ • որպես լրացուցիչ աղբյուր միկրոէլեմենտների և C, B1, B2, B3 (PP), B4, B5, B6, B9 վիտամինների համար, • տարբեր սուր շնչառական վիրուսային վարակների համալիր թերապիայի, նաև գրիպի կանխարգելման համար, • ցածր դիմադրողականության դեպքում։
Կիրառման ոլորտ՝ խորհուրդ է տրվում օգտագործել որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ ֆլավոնոիդների, բետաինի և վիտամին C-ի լրացուցիչ աղբյուր: Կիրառման եղանակը՝ օգտագործելուց առաջ թափահարել: Օշարակն օգտագործել ուտելուց հետո։ Մեծահասակներին և 14 տարեկանից բարձր երեխաներին օգտագործել 10 մլ, օրը 2-3 անգամ։ Ընդունման տևողությունը՝ 2-4 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում կուրսը թույլատրվում է կրկնել։
Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: Կարող են օգտագործել նաև բուսակերները և դիաբետիկները: Չի համարվում դեղամիջոց։
Բաղադրություն՝ էխինացեայի և ուրցի խոտի ջրային թուրմեր, լոռամրգի պտուղների հյութ, բնական մեղր, ակնամոմ, ասկորբինաթթու (վիտամին C), նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, լիմոնաթթու, գուարան մաստիկ:Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում օգտագործել սննդային հավելումների բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում: Պահպանման պայմաններ՝ պահել չոր, մութ, 25ՕC-ից ոչ ավելի ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Բացված շիշը պահել սառնարանում մեկ ամսից ոչ ավելի։
Պահպանման ժամկետ՝ 24 ամիս: Չօգտագործել պահպանման ժամկետի ավարտից հետո:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՆԵՖՐՈԼԱՔՍ 200մլ
ՆԵՖՐՈԼԱՔՍ 200մլ
ՌԵԼԱՔՍ 200մլ
ՌԵԼԱՔՍ 200մլ
ՍԼԱԲԻԼԱՔՍ 200ml
ՍԼԱԲԻԼԱՔՍ 200ml