ՆԵՖՐՈԼԱՔՍ 200մլ

Խորհուրդ է տրվում օգտագործել միզուղիների և սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը բարելավելու համար։ Նաև՝ երիկամները պաթոգեն բակտերիաներից պաշտպանելու համար, երիկամների ավազը մաքրելու համար։ Կանխում է դրանց առաջացումը, ցիստիտի ժամանակ հակաբակտերիալ միջոցների ազդեցությունը ուժեղացնելու համար, այտուցների ժամանակ, որպես մեղմ միզամուղ միջոց, օրգանիզմի աղաջրային հավասարակշռությունը նորմալացնելու համար, դիմադրողականության բարձրացման համար, աթերոսկլերոզի և բարձր խոլեստերինի դեպքում։
Կիրառման ոլորտ՝ խորհուրդ է տրվում օգտագործել որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ պրոանտոցիանինների, ֆլավոնների, վիտամինների և վիտամին C-ի լրացուցիչ աղբյուր:
Կիրառման եղանակը՝ օգտագործելուց առաջ թափահարել: Օշարակն օգտագործել ուտելուց հետո։ Մեծահասակներին և 14 տարեկանից բարձր երեխաներին օգտագործել 10 մլ, օրը 2-3 անգամ։ Ընդունման տևողությունը՝ 2-4 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում կուրսը թույլատրվում է կրկնել։
Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: Կարող են օգտագործել նաև բուսակերները և դիաբետիկները: Չի համարվում դեղամիջոց։
Բաղադրություն՝ լոռամրգի և հապալասի պտուղների հյութեր, երիցուկի ծաղիկների և մասուրի պտուղների ջրային թուրմեր, բնական մեղր, ասկորբինաթթու (վիտամին C), նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, լիմոնաթթու, գուարան մաստիկ:
Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում օգտագործել սննդային հավելումների բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում:
Պահպանման պայմաններ՝ պահել չոր, մութ, 25ՕC-ից ոչ ավելի ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Բացված շիշը պահել սառնարանում մեկ ամսից ոչ ավելի։
Պահպանման ժամկետ՝ 24 ամիս: Չօգտագործել պահպանման ժամկետի ավարտից հետո:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՍԼԱԲԻԼԱՔՍ 200ml
ՍԼԱԲԻԼԱՔՍ 200ml
ԱՐՏԻԼԱՔՍ 200 մլ
ԱՐՏԻԼԱՔՍ 200 մլ
ԲՐՈՆԽՈԼԱՔՍ 200 մլ
ԲՐՈՆԽՈԼԱՔՍ 200 մլ