ՍԼԱԲԻԼԱՔՍ 200ml

Խորհուրդ է տրվում օգտագործել որպես թույլ լուծողական և աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը պահելու միջոց։ Նաև՝ փորկապության ժամանակ (ներառյալ քրոնիկ), թութքի, անալ ճեղքերի, պրոկտիտի ժամանակ կղանքը փափկացնելու համար, աղիքային ատոնիայի դեպքում, աղիներից գազերի դուրս բերման համար, աղիքային միկրոֆլորայի բարելավման համար, հաստ աղիքի դատարկման համար ռենտգեն և այլ ախտորոշիչ հետազոտություններից առաջ:
Կիրառման ոլորտ՝ խորհուրդ է տրվում օգտագործել որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ ֆլավոնոիդների, B սիտոստերինի, լուծվող սննդային մանրաթելերի և վիտամին C-ի լրացուցիչ աղբյուր:
Կիրառման եղանակը՝ օգտագործելուց առաջ թափահարել: Օշարակն օգտագործել քնելուց առաջ։ Մեծահասակներին և 14 տարեկանից բարձր երեխաներին օգտագործել 10-30մլ։ Ընդունման տեւողությունը՝ 2-4 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում կուրսը թույլատրվում է կրկնել։
Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: Կարող են օգտագործել նաև բուսակերները և դիաբետիկները: Չի համարվում դեղամիջոց։
Բաղադրություն՝ սև սալորի և թզի պտուղների հյութեր, հոռոմսամիթի սերմերի և սեննայի տերևների ջրային թուրմեր, բնական մեղր, ասկորբինաթթու (վիտամին C), նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, լիմոնաթթու, գուարան մաստիկ:
Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում օգտագործել սննդային հավելումների բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում:
Պահպանման պայմաններ՝ պահել չոր, մութ, 25ՕC-ից ոչ ավելի ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Բացված շիշը պահել սառնարանում մեկ ամսից ոչ ավելի։
Պահպանման ժամկետ՝ 24 ամիս: Չօգտագործել պահպանման ժամկետի ավարտից հետո:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԻՄՄՈՒՆՈԼԱՔՍ 200 մլ
ԻՄՄՈՒՆՈԼԱՔՍ 200 մլ
ՆԵՖՐՈԼԱՔՍ 200մլ
ՆԵՖՐՈԼԱՔՍ 200մլ
ՌԵԼԱՔՍ 200մլ
ՌԵԼԱՔՍ 200մլ