ԲՐՈՆԽՈԼԱՔՍ 200 մլ

Խորհուրդ է տրվում օգտագործել հազը մեղմելու համար, օշարակը նվազեցնում է խորխի մածուցիկությունը և հեշտացնում դրա դուրսբերումը։ Նաև՝ • ցածր իմունիտետի դեպքում, • մրսածության, չոր կամ թաց հազի դեպքում, • շնչառական համակարգի ֆունկցիոնալ վիճակի բարելավման համար, • որպես պրոֆիլակտիկ միջոց՝ ցանկացած տեսակի հազի դեպքում, ապահովելով սպազմոլիտիկ և մուկոլիտիկ ազդեցություն, • բրոնխիալ ասթմայի դեպքում, • բրոնխիտի ժամանակ, որն ուղեկցվում է ծանր շնչահեղձությամբ և շնչառական անբավարարությամբ, • չոր հազի կանխարգելման համար, որն ուղեկցվում է կոկորդի գրգռվածությամբ:
Կիրառման ոլորտ՝ խորհուրդ է տրվում օգտագործել որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ ֆլավոնոիդների, մոնոսախարիդների, բետաինի, վիտամին C-ի լրացուցիչ աղբյուր:
Կիրառման եղանակը՝ օգտագործելուց առաջ թափահարել: Օշարակն օգտագործել ուտելուց հետո։ Մեծահասակները և 14 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն 10 մլ, օրը 2-3 անգամ։ Ընդունման տևողությունը՝ 2-4 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում կուրսը թույլատրվում է կրկնել։ Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: Կարող են օգտագործել նաև բուսակերները և դիաբետիկները: Չի համարվում դեղամիջոց։
Բաղադրություն՝ տուղտի արմատների, մատուտակի արմատների, հոռոմսամիթի սերմերի ջրային թուրմեր, թթի օշարակ, կիտրոնի հյութ, սերկևիլի պտուղների, կոճապղպեղի արմատի և մասուրի պտուղների ջրային թուրմեր, ասկորբինաթթու (վիտամին C), նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, լիմոնաթթու, գուարան մաստիկ:
Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում օգտագործել սննդային հավելումների բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում:
Պահպանման պայմաններ՝ պահել չոր, մութ, 25°C-ից ոչ ավելի ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Բացված շիշը պահել սառնարանում մեկ ամսից ոչ ավելի։
Պահպանման ժամկետ՝ 24 ամիս: Չօգտագործել պահպանման ժամկետի ավարտից հետո:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԱՐՏԻԼԱՔՍ 200 մլ
ԱՐՏԻԼԱՔՍ 200 մլ
ՍԼԱԲԻԼԱՔՍ 200ml
ՍԼԱԲԻԼԱՔՍ 200ml
ՆԵՖՐՈԼԱՔՍ 200մլ
ՆԵՖՐՈԼԱՔՍ 200մլ