ՅՈԴԻՆՈԼ 100մլ
Բաղադրությունը 100 մլ-ում: Ակտիվ նյութ՝ յոդ 0.1գ, օժանդակ նյութեր՝ կալիումի յոդիդ 0.3գ, պոլիվինիլ սպիրտ 0.9գ, մաքրված ջուր մինչև 100մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Յոդ պարունակող հականեխիչ միջոց: Բակտերիասպան ազդեցություն է թողնում գրամդրական և գրամբացասական մանրէների, ախտածին սնկերի ու խմորիչների վրա: Ոչնչացնում է սիբիրյան խոցի հարուցիչի սպորները: Դեղը քիչ թունավոր է:
Ցուցումներ: Քրոնիկական տոնզիլիտ, քրոնիկական թարախային օտիտ, քրոնիկական ատրոֆիկ ռինիտ, քրոնիկական պերիօդոնտիտ, թարախային վերքեր, մաշկի տրոֆիկ և վարիկոզ խոցեր, 1-ին և 2-րդ աստիճա նի ջերմային և քիմիական այրվածքներ:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Տեղային ` լվացումներ, ողողումներ, արտաքին` թանզիֆե անձեռոցիկներով թրջոցներ:
Հակացուցումներ: Դեղի բաղադրիչների հանդեպ զգայունություն, թիրեոտոքսիկոզ, հերպեսային դերմատիտ, հղիություն և կրծքով կերակրման շրջան, մանկական հասակ՝ մինչև 18 տարեկան:
Կողմնակի ազդեցություններ: Ալերգիկ ռեակցիաներ: Երկարատև օգտագործման ժամանակ հնարավոր է «յոդիզմի» ախտանիշներ՝ մաշկային ցան, ռինիտ, արցունքահոսություն, քթի և բրոնխների առատ արտազատուկ, գերթքահոսություն, լորձաթաղանթների այտուց:
Պահպանման պայմանները: Պահել 25°C ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, լույսից պաշտպանված ու երեխաներին անհասանելի վայրում:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


