ՅՈԴԻ ոգեթուրմ 5% 30մլ
Բաղադրությունը 100 մլ-ում: Ակտիվ նյութ՝ յոդ – 5.0գ: Օժանդակ նյութեր՝ կալիումի յոդիդ – 2.0 գ, հավասար ծավալով 96 % էթիլ սպիրտ և մաքրված ջուր մինչև 100մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Ցուցաբերում է հակամանրէային, հականեխիչ, տեղային գրգռող ազդեցություն՝ մաշկի և լորձաթաղանթների բորբոքային ու այլ հիվանդությունների դեպքում:
Օգտագործման ցուցումներ: Արտաքինից՝ որպես հականեխիչ, գրգռող, մաշկի ու լորձաթաղանթների բորբոքային հիվանդությունների դեպքում: Նևրալգիաների ու միոզիտների դեպքում՝ որպես շեղող թերապիա:
Օգտագործման եղանակը: Վերքերի մշակում բամբակե կամ թանզիֆե խծուծով, վիրահատական դաշտի նախապատրաստում:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Յոդի հանդեպ գերզգայունություն, կորյակացան, ֆուրունկուլոզ, քրոնիկական պիոդերմիա, հեմոռագիկ դիաթեզներ, եղնջացան: Յոդի երկարատև օգտագործման և յոդի հանդեպ գերզգայունության դեպքում հնարավոր է յոդիզմի դրսևորում (հարբուխ, եղնջացան, արցունքահոսություն, կորյակացան):
Պահպանման պայմանները: Պահել մինչև 15°C ջերմաստիճանային պայմաններում, երեխաներին անհասանելի տեղում: Չօգտագործել պիտանիության ժամետի ավարտից հետո:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


