ՍԵԴԱ մանկական նրբաքսուք կատվալեզվով

Օգտագործման ցուցումներ՝ երեխաների մաշկի խնամքի համար։ Բնութագիր` ՍԵԴԱ մանկական նրբաքսուքը պաշտպանում և հանգստացնում է երեխայի նուրբ մաշկը, կանխում է տակդիրներից արաջացած ցանը, օգնում է հաղթահարել տակդիրային դերմատիտը և վերացնում անհարմարության զգացումը: Սեդա մանկական նրբաքսուքն օժտված է հակաբորբոքային, հակասեպտիկ, տտիպող և չորացնող հատկությամբ։ Օգնում է վերականգնել մաշկը քերծվածքներից, ճաքերից և մաշկի այլ վնասվածքներից: Պաշտպանում է երեխայի մաշկը տակդիրների գրգռումից։ Բաղադրություն՝ վազելին 10,960 գ, լանոլին 10,960 գ, ցինկի օքսիդ 0,350 մգ, կատվալեզվի ջրային թուրմ 2,61 գ, յասամանի բուրավետիչ 0,125 գ։ Խորհուրդ է տրվում օգտագործել՝ մաշկի բոլոր տեսակների համար: Բաղադրիչները ներառում են` Ցինկի օքսիդն- ունի չորացնող և հակաբորբոքային ազդեցություն, կանխում է գրգռումը և ունի ուլտրամանուշակագույն ֆիլտրի հատկություններ, որոնք պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից: Բնական լանոլինը- նրբորեն խնամում է գրգռված մաշկը: Կատվալեզվի ջրային թուրմը - հանգստացնում և սնուցում է երեխայի զգայուն մաշկը։ Խթանում է մաշկի արագ ապաքինումը քերծվածքներից, ճաքերից և այլ վնասվածքներից: Պաշտպանում է երեխայի մաշկը տակդիրների գրգռումից։ Առանձնահատկություններ՝ չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ։ Դեղամիջոց չէ։ Հակացուցումներ՝ բաղադրիչների նկատմամբ անհատական ​​անհանդուրժողականություն: Կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել: Օգտագործման անվտանգության համապատասխան նախազգուշական միջոցներ` թույլ մի տվեք, որ նրբաքսուքը շփվի աչքերի հետ: Շփման դեպքում աչքերը լվանալ ջրով։ Երեխաներ` օգտագործվում է որպես մանկական նրբաքսուք: Օգտագործումը հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ` թույլատրելի է: Օգտագործման եղանակներ և դեղաչափեր` օրական 2-3 անգամ բարակ շերտով քսել մաշկին։ Չափից մեծ դոզա` չի նկատվում: Կողմնակի էֆեկտներ` չկան: Փոխազդեցություն այլ դեղամիջոցների և այլ տեսակի փոխազդեցությունների հետ` խորհուրդ չի տրվում օգտագործել այլ արդիական դեղամիջոցներ մաշկի մակերեսին ՍԵԴԱ մանկական նրբաքսուքը քսելու հետ միաժամանակ: Պահպանման ժամկետը՝ 2 տարի, պարկուճը բացելուց հետո - 6 ամիս: Պահպանման պայմանները` պահել +5°C-ից +25°C ջերմաստիճանում, պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից, երեխաների համար անհասանելի վայրում: Փաթեթավորում՝ պլաստիկ պարկուճ 25գ. Բաշխման կատեգորիա՝ առանց դեղատոմսի: Արտադրող՝ ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0079, փ. Միկոյան 13. www.escopharm.am

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՍԻՆՏՈՄԻՑԻՆ ՆՐԲԱՄԱԾՈՒԿ  10% 25գ
ՍԻՆՏՈՄԻՑԻՆ ՆՐԲԱՄԱԾՈՒԿ 10% 25գ
ԷՍԿՈՄԵԿՈԼ քսուք 25գ
ԷՍԿՈՄԵԿՈԼ քսուք 25գ
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ  նրբամածուկ25գ
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ նրբամածուկ25գ