ՎԻՇՆԵՎՍԿՈՒ հեղուկաքսուկ 25գ
Վիշնեւսկու հեղուկաքսուք Դեղաձեւ. Հեղուկաքսուք Նկարագրություն. Դեղնավունից մինչեւ դարչնագույն հեղուկաքսուք՝ յուրահատուկ հոտով։ Բաղադրություն. 100 գ հեղուկաքսուքը պարունակում է՝ ակտիվ նյութեր – 3.0 գ կեչու ձյութ, 3.0 գ քսերոֆորմ, օժանդակ նյութեր – 5.0 գ աէրոսիլ, 89.0 գ գերչակի յուղ։ Դեղաբանական խումբ. Հակասեպտիկ եւ ախտահանող միջոց: Կիրառման ցուցումներ. Մաշկի եւ փափուկ հյուսվածքների հետվիրահատական չվարակված եւ հետվնասվածքային վերքեր։ Կիրառման եղանակ եւ դեղաչափում. Արտաքին օգտագործման համար։ Օրական 2-3 անգամ բարակ շերտով քսում են ախտահարված մաշկային հատվածներին կամ դնում են վիրակապ՝ կախված պրոցեսի ծանրությունից եւ դեղի տանելիությունից։ Վիրակապի տակ օգտագործելու դեպքում վերքը նախապես մաքրում են մեռուկացված հյուսվածքներից, բացում են բշտիկները, լվանում հակասեպտիկ լուծույթով։ Դեղամիջոցը քսում են 5-6 շերտ թանզիֆի վրա եւ ֆիքսում։ Վիրակապը փոխում են 2-3 օրը մեկ անգամ։ Բուժման կուրսը կազմում է 10-12 օր։ Փաթեթավորում. 25գ հեղուքաքսուք ալյումինե պարկուճի մեջ, որը տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ՝ կիրառման հրահանգի հետ միասին։ Պահպանման պայմանները. Պահել երեխաների համար անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Պիտանելիության ժամկետը. 5 տարի: Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


