ՆԱՐԻՆ-Է ՆՐԲԱՔՍՈՒՔ 25 գ
Նրբաքսուք «Նարին-Է» կլասիկ Օգտագործման հրահանգներ՝ «Նարին-Է» նրբաքսուքը օգտագործվում է որպես բուժական-կոսմետիկ սնուցող միջոց: Այն փափկացնում և խոնավացնում է մաշկը, արագացնում է նրա վերականգնումը, ինչպես նաև նպաստում է մաշկածածկույթի և լորձաթաղանթի ճաքերի բուժմանը, կանխում ՝ պզուկների և այլ մաշկային վարակների (ստաֆիլոկոկային և այլ) առաջացումը: Նրբաքսուքը նախատեսված է ամենօրյա օգտագործման, այդ թվում՝ շատ չոր և թեփոտման հակված մաշկի խնամքի համար։ Բաղադրություն՝ «Նարինե» կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արգասիք 70%, էութանոլ G, էմուլգատոր լանետ O, կուտինա CPA, սպան 60, տվին 60։ Խորհուրդ է տրվում օգտագործել՝ միջատների խայթոցների, եղնջատենդի դեպքում, որպես այտուցի և քորի դեմ միջոց, նաև արևայրուքից հետո՝ որպես հանգստացնող միջոց։ Հանգստացնում է մաշկը արևի և ջերմային այրվածքների դեպքում: Բարելավում է մաշկի վիճակը թեփոտման դեպքում։ Նրբաքսուքը կանխում է ձգումների առաջացումը, օգտագործվում է ակնեի, պտուկների ճաքերի դեպքում: Տակդիրի տակ նրբաքսուքն օգտագործվում է բարուրի ցանի, երեխաների մաշկի չորության, գրգռման և դիաթեզի դեպքում: Օգտագործվում է նաև որպես դեմքի, ձեռքի և մարմնի մաշկի խոնավացնող և վերականգնող միջոց, կուտիկուլայի համար։ Նրբաքսուքը բարելավում է հյուսվածքների բնական վերականգնումը (ռեգեներացիան) և հանգեցնում է կտրվածքների, մաշկի ճաքերի արագ բուժմանը։ Օգտագործման եղանակ՝ «Նարին-Է» նրբաքսուքի փոքր քանակությունը քսել օրական 2-3 անգամ մաքուր, չոր մաշկին՝ թեթև մերսող շարժումներով: Թողնել մինչև լիարժեք ներծծվելը: Առանձնահատկություններ՝ չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ: Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում բաղադրիչների նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդկանց։ Պահպանման պայմաններ՝ պահել 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս, պարկուճը բացելուց հետո՝ 6 ամիս: Թողարկման ձև՝ 40 գ. լամինատե պարկուճ: Արտադրող՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, ք. Երևան, Միկոյան փող. 13, հեռ.՝ (+374 10) 67-39-03, էլ. փոստ՝ farm-esco@mail.ru, www.escopharm.am
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


