ՆԱՐԻՆ-Է ձեռքի նրբաքսուք 40գ
Օգտագործման հրահանգներ՝ նրբաքսուքը պատրաստված է հատուկ ձևով՝ ձեռքերի մաշկի ինտենսիվ սնուցման և վերականգնման համար։ Այն բարձրացնում է ձեռքերի մաշկի ճկունությունն ու առաձգականությունը, նպաստում է բջիջների արագ վերականգնմանը և թարմացմանը, բարելավում է մաշկի կառուցվածքն ու տեսքը, ինչպես նաև կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը, վերականգնում մաշկածածկույթի հավասարակշռությունը, որը կարող է խախտվել օճառի հաճախակի կիրառման դեպքում, վերացնում է թեփոտումը: Բաղադրությունը 100 գրամի համար՝ «Նարինե» կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արգասիք 30 գ., ալանտոին, նռան կորիզի յուղ, ժոժոբայի յուղ, ծիրանի կորիզի յուղ, վաղենակի և երիցուկի թուրմ, հալվե գել, վիտամին E, էութանոլ G, էմուլգատոր լանետ O, կուտինա CPA, սպան 60, տվին 60, ասկորբինաթթու, գլիցերին, սորբինաթթու, իզոպրոպիլ միրիստատ, մաքուր ջուր, բուրավետիչ։ Ալանտոինը փափկացնում և խոնավացնում է մաշկը։ Նռան կորիզի յուղը ձգում և սնուցում է ձեռքերի մաշկը վիտամիններով: Ժոժոբայի յուղը պայքարում է մաշկի չորության դեմ և կանխում է ձեռքերի մաշկի թեփոտումը։ Ծիրանի կորիզի յուղը վերադարձնում է մաշկի տոնուսը՝ ուժեղացնելով կոլագենի և էլաստինի արտադրությունը, ապահովում է լիարժեք սնուցում, խոնավացում և ձեռքերի մաշկի բջիջների շնչառություն։ Վաղենակի թուրմը արագացնում է բջիջների վերականգնման գործընթացը, սպիտակացնում է մաշկը, գունաբացում պիգմենտային հետքերը։ Ունի հականեխիչ ազդեցություն։ Երիցուկի թուրմը ունի տոնուսը բարձրացնող, ախտահանիչ, հակաբորբոքային, վերքը բուժող և հակաալերգեն ազդեցություն, սպիտակացնող հատկություն։ Հալվե գելը հանգստացնում և փափկացնում է գրգռված մաշկը: Շնորհիվ իր հակաբորբոքային հատկությունների՝ հալվե գելը նվազեցնում է կարմրությունը, արագացնում է բջիջների ռեգեներացիան և ստեղծում է պաշտպանիչ շերտ բջիջներում խոնավության պահպանման համար: Օգտագործման եղանակ՝ նրբաքսուքի փոքր քանակությունը քսել օրական 2-3 անգամ ձեռքերի և եղունգների մաքուր, չոր մաշկին թեթև մերսող շարժումներով: Թողնել մինչև լիարժեք ներծծվելը: Առանձնահատկություններ՝ չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ: Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում բաղադրիչների նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդկանց։ Պահպանման պայմաններ՝ պահել 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս, պարկուճը բացելուց հետո՝ 6 ամիս: Թողարկման ձև՝ 40 գ. լամինատե պարկուճ: Արտադրող՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, ք. Երևան, Միկոյան փող. 13, հեռ.՝ (+374 10) 67-39-03, էլ. փոստ՝ farm-esco@mail.ru, www.escopharm.am Հայաստանում անցյալ դարի 60-ական թվականներից կաթնաթթվային մանրէների հիման վրա առավել տարածված պրոբիոտիկ մթերքը նորածինների արհեստական և խառը կերակրման համար լայն կիրառություն ունեցող «Նարինե» արտադրանքն է։ «Նարինե» (շիճուկ) կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների շիճուկը ստացվել է Lactobacillus acidophilus կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արտադրանքից՝ Եր-2 317/402 (Լ. Հ. Երզինկյան, 1964): «Նարինե» շիճուկն ունի հակամարտական ակտիվություն բազմաթիվ գրամ-դրական և գրամ-բացասական մանրէների, ինչպես նաև Կանդիդա (Candida) խմբի սնկերի նկատմամբ, չառաջացնելով նրանց մոտ կայունություն։ «Նարինե» շիճուկը բնական կերպով մասնակցում է տեղական ոչ հատուկ իմունիտետի կարգավորմանը, ինչպես նաև ունի հականեխիչ, հակամանրէական, հակավարակային և իմունոմոդուլացնող ազդեցություն: Շնորհիվ դրանով համադրվող մեծ քանակությամբ տարատեսակ վիտամինների և ցածր մոլեկուլային սպիտակուցների, որոնք ունակ են ներթափանցել օրգանիզմ մաշկի և լորձաթաղանթների միջոցով, շիճուկի օգտագործումը հանգեցնում է վնասված հյուսվածքների և վերքերի բուժման արագ վերականգնման: Հաշվի առնելով «Նարինե» շիճուկի բացառիկ հատկությունները՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերությունը 2005 թվականից սկսել է արտադրել «Նարին-է» կոսմետիկ մի շարք միջոցներ, որոնց հիմնական բաղադրիչն է «Նարինե» շիճուկը: Մետաբոլիտների նշված մթերքների ստացումը և դրանց կիրառումը կոսմետիկ միջոցների բաղադրությունում, պաշտպանված է ՀՀ № 1089, 2022թ. Արտոնագրով (պրոֆ. Ա. Ձ. Համբարձումյան):