ՄԵՆՈՎԱԶԻՆ 30մլ

Մենովազին Դեղաձեւ. Լուծույթ արտաքին օգտագործման համար։ Նկարագրություն. Անգույն, թափանցիկ հեղուկ մենթոլի հոտով։ Բաղադրություն 100 մլ-ում՝ Ակտիվ նյութեր – ռացեմիկ մենթոլ – 2.5 գ, պրոկայինի հիդրոքլորիդ (նովոկային) – 1.0 գ, բենզոկային (անեսթեզին) – 1.0 գ։ Օժանդակ նյութեր – էթիլ սպիրտ 70 % մինչեւ 100 մլ։ Դեղաբանական խումբ. Տեղային անզգայացնող միջոց Ցուցումներ. Նեւրալգիա, միալգիա, արթրալգիա, քորվող դերմատոզներ։ Կիրառման եղանակ եւ դեղաչափում. Արտաքին. քսում են մաշկի վնասված հատվածներին (քորվող դերմատոզների դեպքում) կամ վնասված մաշկի հատվածին եւ շփում օրը 2- 3 անգամ։ Բուժման տեւողությունը կախված է թերապեւտիկ արդյունքից, բայց ոչ ավելի քան 3-4 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում բուժման կուրսը կրկնում են։ Փաթեթավորում. 30 մլ լուծույթ ապակյա շշում։ Պահպանման պայմանները. Պահել 25 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված եւ երեխաներից հեռու վայրում։ Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Պիտանելիության ժամկետը. 2 տարի: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի։ 3

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ԿՈՐՎԱԼՈԼ կաթիլ 30մլ
ԿՈՐՎԱԼՈԼ կաթիլ 30մլ
ՋՐԱԾՆԻ ԳԵՐՈՔՍԻԴ մատիտ 3%
ՋՐԱԾՆԻ ԳԵՐՈՔՍԻԴ մատիտ 3%