ԱԴԱՄԱՆԴՅԱ ԿԱՆԱՉ սպիրտային լուծույթ 1% 10մլ

Նկարագրություն: Թափանցիկ, մուգ կանաչ հեղուկ՝ բնորոշ հոտով:
Դեղաբանական ազդեցությունը: Ակտիվ և արագ ազդող հականեխիչ է: Բակտերիասպան ազդեցություն ունի այնպիսի գրամդրական բակտերիաների հանդեպ, ինչպիսիք են ոսկեգույն ստաֆիլոկոկը, դիֆթերիայի ցուպիկը: Ունի որոշակի հակասնկային ազդեցություն:
Ցուցումներ: Արտաքին կիրառություն՝ թարմ հետվիրահատական և հետվնասվածքային վերքերի ախտահանման համար, նաև որպես կանխարգելիչ միջոց՝ մաշկային հիվանդությունների ժամանակ հյուսվածների վարակումը կանխարգելելու նպատակով:
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Նշանակվում է արտաքին կիրառման համար: Հեղուկը քսում են վնասված մակերեսին՝ ներառելով նաև շրջակա առողջ հյուսվածքները: Գործողությունը կրկնում են օրական 2-3 անգամ:
Հակացուցումներ: Չի կարելի օգտագործել դեղի նկատմամբ զգայունության, առատ արյունահոսության, վարակված վերքերի ժամանակ: Դեղը չի կարելի քսել մաշկի խոնավացող հատվածներին:
Հղիության և կրծքով կերակրման ժամանակ հարկավոր է օգտագործել բժշկի ցուցմամբ:
Կողմնակի երևույթներ: Կարող է առաջանալ մաշկի գրգռվածություն, աչքի լորձաթաղանթին ընկնելիս՝ այրոց և արցունքահոսություն: Գերդոզավորման դեպքում կողմնակի երևույթներն ավելի արտահայտիչ են: Այդպիսի դեպքերում հարկավոր է մաշկի վրայից լվանալ դեղը:
Պահպանման պայմանները: Պահել 15-25°С ջերմաստիճանային պայմաններում, երեխաներին անհասանելի վայրում:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԲԱԿՏԵՐԻՈՍԵՊՏ ցողացիր 45մլ
ԲԱԿՏԵՐԻՈՍԵՊՏ ցողացիր 45մլ
ԿԱՏՎԱԽՈՏԻ ոգեթուրմ 30մլ
ԿԱՏՎԱԽՈՏԻ ոգեթուրմ 30մլ
ԱԿՆԱՄՈՄԻ ոգեթուրմ 30մլ
ԱԿՆԱՄՈՄԻ ոգեթուրմ 30մլ