ԹԵՅՄՈՒՐՈՎԻ մածուկ 50գ

Բաղադրությունը 100գ մածուկը պարունակում է ակտիվ նյութեր 7.0գ բորաթթու, 7.0գ նատրիումի տետրաբորատ, 1.4գ սալիցիլաթթու, 25.0գ ցինկի օքսիդ, 25.0գ տալկ, 3.5գ ուրոտրոպին (հեքսամեթիլենտետրամին), 3.5գ ֆորմալդեհիդի լուծույթ, 0.3գ կապարի ացետատ, 0.3գ անանուխի յուղ: Օժանդակ նյութեր` գլիցերին, կիթաստեղծ (էմուլգատոր) Լանետ SX, մաքրված ջուր:
Դեղաբանական ազդեցությունը: Համակցված դեղ է, որի ազդեցությունը պայմանավորված է ակտիվ բաղադրամասերի հատկություններով, ունի վարակազերծ, hականեխիչ, դերմատոտրոպ, չորացնող և հոտազերծող ազդեցություն:
Ցուցումներ: Քրտնոտություն, շփաբորբ (միջահարուկ), ոտնաթաթերի հիպերհիդրոզ (գերքրտնոտություն):
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Բարձր զգայունություն դեղի բաղադրամասերի նկատմամբ, սուր բորբոքային պրոցեսներ, էրոզիաներ, ճաքեր: Հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում Թեյմուրովի մածուկը կիրառել կաթնագեղձերի մշակման համար: Հնարավոր են տեղային ռեակցիաներ մաշկի կարմրության տեսքով, այրոցի կամ քորի զգացողությամբ, որոնք ինքնուրույն անցնում են մի քանի րոպե անց, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաներ:Խորհուրդ չի տրվում նշանակել երեխաներին (ներառյալ նորածիններին), երիկամների ֆունկցիաների խանգարմամբ հիվանդներին և անհատական զգայունությամբ անձանց: Կիրառման եղանակը և դեղաչափը: Տեղային: Նախքան Թեյմուրովի մածուկի օգտագործումը ոտքերը կամ մյուս քրտնող հատվածները լվանալ տաք ջրով և օճառով, լավ չորացնել: Մածուկը 3-4 օր քսել ոտնաթաթերի և ոտքերի միջմատային ծալքերի մաշկին կամ մարմնի քրտնող մասերին՝ օրական 1 անգամ, 1-3 րոպե տևողությամբ: Խորհուրդ է տրվում մածուկը քսել քնելուց առաջ: Խորհուրդ չի տրվում երկարատև կիրառումը (5-7 օրից ավելի):
Պահման պայմաններ: Պահպանել 15-25°С պայմաններում, լույսից պաշտպանված և երեխաներին անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 1.5 տարի: Չօգտագործել պիտանիության ժամկետն լրանալուց հետո:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԲՈՐԱԹԹՎԻ քսուք 5% 25գ
ԲՈՐԱԹԹՎԻ քսուք 5% 25գ
ՍԵԴԱ քսուք 25գ
ՍԵԴԱ քսուք 25գ
ՍԻՆՏՈՄԻՑԻՆ նրբամածուկ 5% 25գ
ՍԻՆՏՈՄԻՑԻՆ նրբամածուկ 5% 25գ