ՍԻՆՏՈՄԻՑԻՆ նրբամածուկ 5% 25գ

Բաղադրությունը: 100 գ նրբամածուկը պարունակում է 5գ (5 % նրբամածուկ) կամ 10գ (10% նրբամածուկ) քլորամֆենիկոլ: Օժանդակ նյութերն են` գերչակի յուղ, կիթաստեղծ (էմուլգատոր), սորբինաթթու, նատրիումի կարբօքիմեթիլ ցելյուլոզա, մաքրված ջուր:
Դեղաբանական հատկությունները: Ազդեցության լայն ոլորտի հակաբիոտիկ է: Ունի մանրէաճնշիչ ազդեցություն: Ակտիվ է որոշ գրամդրական և գրամբացասական մանրէների, սպիրոխետների և որոշ վիրուսների նկատմամբ:
Ցուցումները: Ֆուրունկուլներ, կարբունկուլներ, մաշկի թարախային ախտահարումներ, թարախային վերքեր, տևական չապաքինվող տրոֆիկխոցեր, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ, կերակրող կանանց պտուկների ճաք:
Հակացուցումներ: Քլորամֆենիկոլի կամ դեղի բաղադրամասերի նկատմամբ բարձր զգայունություն, փսորազ, էկզեմա, մաշկի սնկային հիվանդություններ, հղիություն:
Կիրառման եղանակը և դոզավորումը: Նշանակվում է արտաքին կիրառման համար: Նրբամածուկը քսում են կամ վարակազերծ թանզիֆե անձեռոցիկի վրա կամ ուղղակի մաշկի ախտահարված հատվածներին: Վրայից ծածկում են սովորական վիրակապով: Վիրակապումը կատարում են 1-3 օր (երբեմն 4-5 օր), մինչև վերքի լրիվ լավացումը: Ծննդկաների մոտ պտուկների ճաքի դեպքում յուրաքանչյուր կերակրումից հետո պտուկները մշակում են 0,25% անուշադրի սպիրտի լուծույթով, այնուհետև ծածկում նրբամածուկով առատորեն թաթախված վարակազերծ անձեռոցիկով: Բուժման տևողությունը 2-5 օր է:
Պահպանման պայմաններ: Պահպանել 25°С-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաներին անհասանելի տեղում: Չօգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԻԽՏԻՈԼ քսուք 20% 25գ
ԻԽՏԻՈԼ քսուք 20% 25գ
ԳԼԻՑԵՐԻՆ ՄԻԿՐՈՀՈԳՆԱ 5 մլ
ԳԼԻՑԵՐԻՆ ՄԻԿՐՈՀՈԳՆԱ 5 մլ
ՍԵԴԱ մանկական նրբաքսուք կատվալեզվով
ՍԵԴԱ մանկական նրբաքսուք կատվալեզվով