ՍՊԻՏԱԿ ԿԱՎ ԿԱՈԼԻՆ 60գ

Նկարագիր. Սպիտակ կավը վարակազերծ միջոց է: Մաքրում է մաշկը և մազերը` կլանելով մաշկաճարպի և քրտնագեղձերի արտազատումների հավելումները, թեթևակի չորացնում է մաշկը, կանխում է կնճիռների առաջացումը:
Պատրաստման եղանակը. Կավի անհրաժեշտ քանակությունը լուծել ջրում 1:1 հարաբերությամբ: Խառնել` մինչև ստացվի համասեռ զանգված: Մազերի համար կավի խյուսին ավելացնել կիտրոնի հյութ և ձվի դեղնուց:
Օգտագործման եղանակը. Կավի խյուսը քսել դեմքի և մարմնի մաշկին: 15-20 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Անհրաժեշտության դեպքում մաշկին քսել սնուցող քսուք: Մազերի համար պատրաստված խառնուրդը քսել լվացած խոնավ մազերին, հագնել պոլիէթիլենային գլխարկ: 20-30 րոպեից մազերը լավ լվանալ ջրով: Արդյունքը. Մաշկը մաքրում է եղջերացած բջիջներից, խթանում է բջիջների վերականգնմանը, հեռացնում է գրգրռվածությունը և բորբոքումը, լավացնում է արյան շրջանառությունը, օժտված է սպիտակեցնող հատկությամբ: Սնուցում և ամրացնում է մազերի արմատները, վերացնում է թեփը, կանխում դրա առաջացումը: Վերականգնում է վնասված մազերի կառուցվածքը և կանխում մազաթափությունը:
Պահպանման պայմանները. Պահպանել չոր, մինչև 15-25°C ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը. 2 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՆԱՐԻՆ-Է ՆՐԲԱՔՍՈՒՔ 25 գ
ՆԱՐԻՆ-Է ՆՐԲԱՔՍՈՒՔ 25 գ
ՆԱՐԻՆ-Է շամպուն մանկական երիցուկով 200 մլ
ՆԱՐԻՆ-Է շամպուն մանկական երիցուկով 200 մլ
ՆԱՐԻՆ - Է մաքրող կաթիկ 120 մլ
ՆԱՐԻՆ - Է մաքրող կաթիկ 120 մլ