ՆԱՐԻՆ-Է ոտքի նրբաքսուկ 40գ

Օգտագործման հրահանգներ՝ նրբաքսուքը փափկացնում և հանգստացնում է ոտքի մաշկը, հանում է հոգնածությունը և այտուցը։ Բարելավում է արյան շրջանառությունը: Յուրահատուկ բնական բաղադրության շնորհիվ կանխում և բուժում է ճաքերն ու տրորումները, ունի հակաբորբոքային, մանրէասպան և հակասնկային ազդեցություն: Նրբաքսուքը նպաստում է մաշկածածկույթի ռեգեներացիային, վերացնում է անոթային ցանցն ու աստղիկները՝ դարձնելով դրանք աննկատ։ Անանուխի յուղը ստեղծում է զովության հաճելի զգացողություն, հանգստացնում է, հանում ոտքերի հոգնածության և ծանրության զգացողությունը, ապահովելով հարմարավետության զգացում: Նրբաքսուքի բաղադրության մեջ մտնող թուրմերը բարելավում են մաշկի միկրոշրջանառությունը, ունեն տոնուսը բարձրացնող, ախտահանիչ, հակաայտուցային և լիմֆոդրենաժային ազդեցություն: Նրբաքսուքի բաղադրիչները համալիր ազդեցություն են տալիս։ Բաղադրությունը 100 գրամի համար՝ «Նարինե» կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արգասիք 30գ., խաղողի կորիզի յուղ, կծու անանուխի յուղ, ծիրանի կորիզի յուղ, վաղենակի և եղինջի թուրմ, ձիակասկի գլիցերինային թուրմ, հալվե գել, մեղվամոմ, վիտամին E, էութանոլ G, էմուլգատոր լանետ O, կուտինա CPA, սպան 60, տվին 60, ասկորբինաթթու, գլիցերին, սորբինաթթու, իզոպրոպիլ միրիստատ, մաքուր ջուր։ Խաղողի կորիզի յուղը վերականգնում է անոթների պատի էլաստիկությունը, ակտիվացնում է արյան շրջանառությունը և կանխում կուպերոզն ու վարիկոզը։ Անանուխի յուղը վերադարձնում է ոտքերին թեթևության և զովության հարմարավետ զգացումը, նպաստում է մկանների թուլացմանը, վերացնում է ոտքերի ծանրության և այրող զգացողությունը։ Ծիրանի կորիզի յուղը լավ ներդրվում է էպիդերմիսի սեփական լիպիդային շերտում՝ փափկացնելով, խոնավացնելով և վերականգնելով այն։ Վաղենակի և եղինջի թուրմը ոտքի մաշկի ճաքերի դեպքում վերականգնում է մաշկը, ինչպես նաև ունի հակաբորբոքային և տոնուսը բարձրացնող ազդեցություն։ Ձիակասկ գլիցերինային թուրմը հանում է հետթրոմբոֆլեբիտիկ համախտանիշն ու քրոնիկ երակային անբավարարության տարբեր համախտանիշեր (այդ թվում՝ սրնքամսի մկանների ջղաձգում, ոտքերի ցավի և ծանրության զգացում)։ Օգտագործվում է երակների վարիկոզային լայնացման դեպքում։ Հանում է փափուկ հյուսվածքների հետվնասվածքային կամ հետվիրահատական այտուցները: Հալվե գելը խոնավացնում է շատ կոպիտ, չոր և ճաքճքած մաշկը՝ վերականգնելով իր բնական ջրային հավասարակշռությունը: Սրունքների և ոտքերի մաշկը դառնում է փափուկ, հարթ և խնամված։ Ապահովում է հակամանրէային ազդեցություն: Վիտամին Е-ն փափկացնում է ոտքերի մաշկի կոշտացած հատվածները, սնուցում և ինտենսիվ կերպով վերականգնում է այն: Օգտագործման եղանակ՝ նրբաքսուքի փոքր քանակությունը օրական 2-3 անգամ թեթև մերսող շարժումներով քսել ոտքի մաշկին՝ ներքևից վերև։ Առանձնահատկություններ՝ չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ: Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում բաղադրիչների նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդկանց: Չքսել մաշկի վնասված հատվածներին։ Պահպանման պայմաններ՝ պահել 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս, պարկուճը բացելուց հետո՝ 6 ամիս: Թողարկման ձև՝ 40 գ. լամինատե պարկուճ: Արտադրող՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, ք. Երևան, Միկոյան փող. 13, հեռ.՝ (+374 10) 67-39-03, էլ. փոստ՝ farm-esco@mail.ru, www.escopharm.am

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ - Է մաքրող կաթիկ 120 մլ
ՆԱՐԻՆ - Է մաքրող կաթիկ 120 մլ
ՆԱՐԻՆ-Է  հեղուկ օճառ 150մլ
ՆԱՐԻՆ-Է հեղուկ օճառ 150մլ