ՆԱՐԻՆ-Է դեմքի նրբաքսուք 40գ

Օգտագործման հրահանգներ՝ նրբաքսուքի յուրահատուկ բաղադրությունը խոնավացնում է դեմքի մաշկը ամբողջ օրվա ընթացքում՝ ամրապնդելով պաշտպանիչ պատնեշը: Բնական բաղադրիչներով հարստացված նրբաքսուքը պաշտպանում է մաշկի բնական կոլագենի և էլաստինի արտադրությունը, ապահովում սնուցումը, խոնավացումը և մաշկի վերականգնումը, կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը։ Կարող է ծառայել որպես հիմք՝ դիմահարդարման տակից։ Հարմար է բոլոր տարիքային խմբերի համար: Բաղադրությունը 100 գրամի համար՝ «Նարինե» կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արգասիք 30գ., ալանտոին, նռան կորիզի յուղ, ժոժոբայի յուղ, խաղողի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, վաղենակի և երիցուկի թուրմ, հալվե գել, վիտամին E, էութանոլ G, էմուլգատոր լանետ O, կուտինա CPA, սպան 60, տվին 60, ասկորբինաթթու, գլիցերին, սորբինաթթու, իզոպրոպիլ միրիստատ, մաքուր ջուր, բուրավետիչ։ Խորհուրդ է տրվում օգտագործել՝ մաշկի բոլոր տեսակների համար։ Ալանտոինը օգնում է վերականգնել մաշկի բնական պաշտպանվածությունը, ուժեղացնում է սթրեսներից խանգարված մաշկածածկույթի պատնեշային գործառույթները՝ լրացնելով ներսից ձգված կնճիռները՝ երիտասարդ և հարթ մաշկ ունենալու համար: Նռան կորիզի յուղը պաշտպանում է մաշկի բջիջները ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ձգում և հարթեցնում է մաշկը: Ունի հակաօքսիդիչ ազդեցություն, արագացնում է մաշկի վերականգնման գործընթացները, փափկացնում և սնուցում է մաշկը վիտամիններով: Ժոժոբայի յուղը օգնում է հարթել կնճիռները և արդյունավետ պայքարում է մաշկի չորության դեմ։ Դրա կազմում կան ամինաթթուներ, որոնք հիշեցնում են կոլագեն։ Այս սպիտակուցը մաշկին տալիս է ճկունություն և առաձգականություն։ Խաղողի կորիզի յուղը երբեմն կոչվում է «երիտասարդության էլիքսիր»: Այն ունի ավելի քան 70% լինոլաթթու։ Յուղը նաև հարուստ է վիտամիններով, ճարպային թթուներով և միկրոտարրերով։ Դրանում հատկապես շատ վիտամին E կա։ Ծիրանի կորիզի յուղը պարունակում է վիտամիններ A, E, B և C, օրգանական թթուներ, մագնեզիում և կալիում: Այս բոլոր բաղադրիչները նպաստում են երիտասարդացմանը: Նրանք բարձրացնում են մաշկի տոնուսը՝ ամրապնդելով կոլագենի և էլաստինի արտադրությունը, ապահովում են լիարժեք սնուցում, խոնավացում և բջիջների շնչառություն: Վաղենակի թուրմը հանգստացնում է գրգռված և զգայուն մաշկը: Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, սկսում է ռեգեներացիայի բջջային գործընթացը, վերականգնում է մաշկի առաձգականությունը, երիտասարդացնում է: Գունաբացում է մաշկը, պիգմենտային հետքերը և պեպենները, չեզոքացնում է յուղոտ փայլը, նեղացնում ծակոտիները, նպաստում է կուպերոզային ցանցի հեռացմանը: Պայքարում է կնճիռների և տարիքային փոփոխությունների այլ նշանների դեմ։ Երիցուկի թուրմը ունի տոնուսի բարձրացման, ախտահանիչ, հակաբորբոքային, վերքի բուժման և հակաալերգեն ազդեցություն: Ունի նաև սպիտակեցնող ազդեցություն։ Հալվե գելը հանգստացնում և փափկացնում է գրգռված մաշկը: Շնորհիվ իր հակաբորբոքային հատկությունների՝ հալվե գելը նվազեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով առաջացած կարմրությունը, արագացնում է բջիջների վերականգնումը և ստեղծում է պաշտպանիչ շերտ՝ բջիջներում խոնավության պահպանման համար: Վիտամին E – ն փափկացնում է մաշկի կոպտացած հատվածները, սնուցում և ինտենսիվ կերպով վերականգնում է այն: Օգտագործման եղանակ՝ նրբաքսուքի փոքր քանակությունը քսել դեմքին օրական 2-3 անգամ մաքուր, չոր մաշկին՝ թեթև մերսող շարժումներով: Թողնել մինչև լիարժեք ներծծվելը: Պահպանման պայմաններ՝ պահել 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս, պարկուճը բացելուց հետո՝ 6 ամիս: Թողարկման ձև՝ 40 գ. լամինատե պարկուճ: Արտադրող՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, ք. Երևան, Միկոյան փող. 13, հեռ.՝ (+374 10) 67-39-03, էլ. փոստ՝ farm-esco@mail.ru, www.escopharm.am

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՆԱՐԻՆ - Է մաքրող կաթիկ 120 մլ
ՆԱՐԻՆ - Է մաքրող կաթիկ 120 մլ
ՆԱՐԻՆ-Է նրբաքսուկ սխտորով 15գ
ՆԱՐԻՆ-Է նրբաքսուկ սխտորով 15գ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ