ՄԵՆՈՎԱԶԻՆ 30մլ

Նկարագրություն: Անգույն, թափանցիկ հեղուկ՝ մենթոլի հոտով:
Բաղադրությունը 100 մլ-ում: Ակտիվ նյութ՝ ռացեմիկ մենթոլ 2.5գ, պրոկային հիդրոքլորիդ (նովոկային) 1.0գ, բենզոկային (անեսթեզին) 1.0գ: Օժանդակ նյութ՝ 70% էթիլ սպիրտ մինչև 100մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Համակցված դեղ արտաքին կիրառման համար, ցուցաբերում է տեղային անզգայացնող ազդեցություն՝ մենթոլի, պրոկայինի ու բենզոկայինի պարունակության շնորհիվ:
Ցուցումներ: Նևրալգիա, միալգիա, արթրալգիա, քոր եկող դերմատոզներ:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Արտաքին կիրառում: Բուժման տևողությունը կախված է թերապևտիկ արդյունքից, սակայն չպետք է գերազանցի 3-4 շաբաթը:
Հակացուցումներ: Դեղի բաղադրիչների հանդեպ զգայունություն, մաշկային ծածկույթների ամբողջականության խախտում, հղիություն, կրծքով կերակրման տարիք, մանկական հասակ:
Կողմնակի ազդեցություններ: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Երկարատև օգտագործման ժամանակ հնարավոր է գլխապտույտ, ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման անկում: Այդ դեպքում բուժումն ընդհատում են:
Պահպանման պայմանները: Պահել 25°С ջերմաստիճանային պայմաններում, լույսից պաշտպանված և երեխաներին անհասանելի վայրում:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԱԿՆԱՄՈՄԻ ոգեթուրմ 30մլ
ԱԿՆԱՄՈՄԻ ոգեթուրմ 30մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 100մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 100մլ
ԴԻՄԵԿՍԻԴ 100մլ
ԴԻՄԵԿՍԻԴ 100մլ