ԱԿՆԱՄՈՄԻ ոգեթուրմ 30մլ

Ակնամոմը մեղուների կենսագործունեության արգասիք է: Ակնամոմի ոգեթուրմն ունի հակաբորբոքային, հակամանրէային ու ցավազրկող հատկություններ, խթանում է վերականգնման գործընթացները:
Բաղադրությունը 100 գրամում: Ակտիվ նյութ` ակնամոմ 10,0 գ; օժանդակ նյութ` էթիլ սպիրտ մինչև 80 %100 մլ:
Օգտագործման ցուցումներ: Արտաքին՝ միկրովնասվածքների, մաշկածածկույթի վնասվածքների, բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ լորձաթաղանթների, ատամների ու լնդերի վնասվածքների ժամանակ: Ներքին ընդունում խորհուրդ է տրվում համալիր բուժման դեպքում, կանխարգելման նպատակով ՝ որպես տոնուսավորող ու կազդուրող միջոց:
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Ներքին ընդունման դեպքում 20 կաթիլ ոգեթուրմը խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ, խմել օրական 2 անգամ: Տեղային՝ ոգեթուրմով թրջված վիրախծուծի տեսքով, օրական 1-3 անգամ:
Կողմնակի ազդեցություններ: Ալերգիկ ռեակցիաներ:
Հակացուցումներ: Գերզգայունություն, էկզեմա:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԲԵ-ԲՈ 20% 100մլ
ԲԵ-ԲՈ 20% 100մլ
ԱԼՈՃԻ ոգեթուրմ 30մլ
ԱԼՈՃԻ ոգեթուրմ 30մլ
ՅՈԴԻ ՈԳԵԹՈՒՐՄ 5% 10 մլ
ՅՈԴԻ ՈԳԵԹՈՒՐՄ 5% 10 մլ