ԿԱՏՎԱԽՈՏԻ ոգեթուրմ 30մլ

Բաղադրությունը 100մլ-ում: Ակտիվ նյութ՝ կատվախոտի վերնարմատն արմատներով – 20գ: Օժանդակ նյութ՝ 70% էթիլ սպիրտ – մինչև 100մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Կատվախոտի ոգեթուրմը նվազեցնում է ԿՆՀ գրգռվողականությունը, ուժեղացնում է քնաբերների ազդեցությունը, ունի կծկանքալույծ հատկություն:
Օգտագործման ցուցումներ: Համալիր բուժման մեջ՝ որպես հանգստացնող միջոց, նյարդային գրգռվածության և անքնության ժամանակ, նեյրոցիրկուլատոր դիստոնիայի, տախիկարդիայի, ստամոքս-աղիքային տրակտի կծկանքի դեպքում, հաճախ՝ սրտային և հանգստացնող այլ դեղերի հետ համակցված:
Հակացուցումներ: Գերզգայունություն:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Մեծերին նշանակում են 20-30-ական կաթիլ օրական 3-4 անգամ: Երեխաների համար մեկ ընդունման դեղաչափը՝ երեխայի տարիքի թվով կաթիլներ:
Պահպանման պայմանները: Պահել 15-25°C ջերմաստիճանային պայմաններում, լույսից պաշտպանված և երեխաների համար անմատչելի վայրում: Դեղը չպետք է օգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՊՐՈՏԱՐԳՈԼ 2% լուծույթ
ՊՐՈՏԱՐԳՈԼ 2% լուծույթ
ԷՍԿԱԴԵՆՏ (ատամի կաթիլներ) 10մլ
ԷՍԿԱԴԵՆՏ (ատամի կաթիլներ) 10մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 150մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 150մլ