ՊԵՐՀԻԴՐՈԼ 30% 30մլ

Բաղադրություն: ակտիվ նյութ` ջրածնի պերօքսիդ 30.0գ (վերահաշված ակտիվ նյութի վրա), օժանդակ նյութ` մաքրված ջուր մինչև 100 մլ: Դեղաբանական ազդեցությունը: Հականեխիչ, հեմոստատիկ, ախտահանող և հոտազերծող միջոց է:
Օգտագործման ցուցումները: Ջրային լուծույթը ողողումների ու լվացումների ձևով՝ լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ(ստոմատիտ, անգինա): Մաշկային հիվանդությունների ժամանակ օգտագործում են, որպես դեպիգմենտացնող միջոց:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Ջրածնի պերօքսիդի հանդեպ գերզգայունություն: Ալերգիկ ռեակցիաներ, հնարավոր է վերքի շրջանում այրոցի զգացողություն:
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Արտաքին՝ մաշկի ու լորձաթաղանթների վնասված հատվածները մշակում են նոսրացված լուծույթի մեջ թրջված բամբակե կամ թանզիֆե խծուծով:
Պահպանման պայմանները: Պահպանել 15-25°С պայմաններում, լույսից պաշտպանված և երեխաներին անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 1 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԿԱՏՎԱԽՈՏԻ ոգեթուրմ 30մլ
ԿԱՏՎԱԽՈՏԻ ոգեթուրմ 30մլ
ԳԼԻՑԵՐԻՆ 100 մլ
ԳԼԻՑԵՐԻՆ 100 մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 100մլ
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ 3% 100մլ