ԷՍԿՈՄԵԿՈԼ քսուք 25գ

Բաղադրությունը 100գ` Ակտիվնյութեր` 0,75գ քլորամֆենիկոլ,4,0գ մեթիլուրացիլ: Օժանդակ նյութեր`76,20 գ մակրոգոլ 400, 19,05 գ մակրոգոլ 1500:
Ցուցումները Վերքային ընթացքի առաջին (թարախամեռուկային) փուլի թարախային վերքեր (այդ թվում նաև դժվար ապաքինվող և խառը միկրոֆլորայով վարակված):
Հակացուցումները
1. Դեղի բաղադրամասերին նկատմամբ բարձր զգայունություն,
2. մինչ 3 տարեկան մանկական տարիք,
3. փսորազ,
4. էկզեմա,
5. մաշկի սնկային հիվանդություններ:
Դեղաբանական հատկությունները` Տեղային ազդեցության համակցված դեղ է, ցուցաբերում է հակաբորբոքային (դեհիդրատացնող) և հակամանրէային ազդեցություն: Քլորամֆենիկոլը ակտիվ է տարμեր տեսակի միկրոֆլորայի (գրամդրական & գրամբացասական
մանրէներ` Staphylococcus spp., Pseudomonas aeruginosa և Escherichia coli) նկատմամբ, որոնք հանդիսանում են վիրաբուժական թարախային հարուցիչներ: Մեթիլուրացիլի հետ համատեղ արագացնում է բջիջների վերականգնման գործընթացները, նպաստում է վերքերի ապաքինմանը: Հեշտությամμ թափանցում է հյուսվածքների խորքը առանց վնասելու կենսաμանական թաղանթները: Դեղի հակամանրէային ազդեցությունը պահպանվում է թարախի և մեռուկային զանգվածների ներկայությամբ:
Հատուկ ցուցումները` Արտաքին օգտագործման հակամանրէային դեղի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել մաշկի գերզգայնության, որը դեղի հետագա արտաքին կամ համակարգային ազդեցության դեղաձևով կիրառման դեպքում ուղեկցվում է բարձրազգայնության ռեակցիայի զարգացմամբ: Թարախի և մեռուկային զանգվածների ներկայությամբ դեղի հակամանրէային ազդեցությունը պահպանվում է: Խուսափել դեղը աչքերի լորձաթաղանթի մեջ հայտնվելուց: Դեղի երկարատև օգտագործման դեպքում պետք է հսկել պերիֆերիկ արյան պատկերը: Չպետք է խախտել դեղի ընդունման կանոնները: Դեղ կիրառել 3 տարեկանից բարձր տարիքի երեխաներին բուժելու համար:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՑԻՆԿԻ քսուք 10% 25գ
ՑԻՆԿԻ քսուք 10% 25գ
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ  նրբամածուկ25գ
ՎԻՇՆԵՎՍԿՈՒ նրբամածուկ25գ
ՍԻՆՏՈՄԻՑԻՆ նրբամածուկ 5% 25գ
ՍԻՆՏՈՄԻՑԻՆ նրբամածուկ 5% 25գ