ԱԼՈՃԻ ոգեթուրմ 30մլ

Բաղադրությունը 100 մլ: Ակտիվ նյութ՝ ալոճենու պտուղներ 10,0գ, օժանդակ նյութ՝ մինչև 100մլ 70% էթիլ սպիրտ:
Դեղաբանական ազդեցությունը: Ալոճի ոգեթուրմը ցուցաբերում է կարդիոտոնիկ ազդեցություն, ունի հակաառիթմիկ, կծքանքալույծ, հանգստացնող ու հիպոխոլեստերինեմիկ հատկություններ:
Օգտագործման ցուցումներ: Սրտային անբավարարության սկզբնական փուլ, սրտի ռիթմի խանգարումների կանխարգելում և բուժում (սինուսային պարոքսիզմալ տախիկարդիա, էքստրասիստոլիա), սիրտ-անոթային հիվանդությունների համակցված բուժում:
Հակացուցումներ: Դեղի նկատմամբ գերզգայունություն, հիպոտենզիա:
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Ներքին ընդունում` 20-ական կաթիլ օրական 3 անգամ, ուտելուց առաջ:
Պահպանման պայմանները: Պահպանել 15-25°С ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԳԵՐՉԱԿԻ յուղ30մլ
ԳԵՐՉԱԿԻ յուղ30մլ
ՖՈՒՐԱԼԳԻՆ ականջի կաթիլներ 5գ
ՖՈՒՐԱԼԳԻՆ ականջի կաթիլներ 5գ
ԱԿՆԱՄՈՄԻ ոգեթուրմ 30մլ
ԱԿՆԱՄՈՄԻ ոգեթուրմ 30մլ