ՎԱՂԵՆԱԿԻ ոգեթուրմ 30մլ

Վաղենակի ոգեթուրմ Դեղաձեւ. Ոգեթուրմ Նկարագրություն. Դեղնավուն գույնի թափանցիկ հեղուկ՝ դարչնագույն երանգով, առանձնահատուկ հոտով եւ դառնավուն համով։ Բաղադրություն. 1 շիշը պարունակում է վաղենակի ծաղիկների ոգեթուրմ (1:10) – 30 մլ: Օժանդակ նյութ – էթիլ սպիրտ 70%: Դեղաբանական խումբ. Հականեխիչ, հակաբորբոքային միջոց։ Ցուցումներ. Կիրառվում է տեղային՝ որպես հականեխիչ միջոց վարակված ( ) , , ,թարախային վերքերի այրվածքների մաշկի կտրվածքների դեպքում , ( ,բերանի խոռոչի լորձաթաղանթի լնդերի բորբոքման ստոմատիտ ), , ( , ) :գինգիվիտ կոկորդի նշագեղձերի անգինա ֆարինգիտ դեպքում Կիրառման եղանակ եւ դեղաչափում Կիրառվում է տեղային, արտաքին: Մաշկի մակերեսային վնասվածքները (կտրվածքներ) մշակվում են վիրախծուծի միջոցով: Սալջարդերի դեպքում օգտագործվում է ոգեթուրմի ջրային լուծույթը (1 թեյի գդալ 1 բաժակ ջրի մեջ) թրջոցների տեսքով: Կոկորդի եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի ողողման համար օգտագործել 1/4-1 բաժակ ջրային լուծույթ: Բուժման տեւողությունը՝ 1-2 շաբաթ: Փաթեթավորում. 30մլ ոգեթուրմը ապակյա շշերում՝ պտտովի գլխիկով, պլաստմասե խցաններով եւ կափարիչներով: Պահպանման պայմանները. Պահել երեխաների համար անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Պահպանման ընթացքում :հնարավոր է նստվածքի առաջացում Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Պիտանելիության ժամկետը. 3 տարի Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԱՌՅՈՒԾԱԳՈՒ ոգեթուրմ 30մլ
ԱՌՅՈՒԾԱԳՈՒ ոգեթուրմ 30մլ
ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ՅՈԴԻՆՈԼ 100մլ
ԱՄՈՆԻԱԿԻ լուծույթ 10% 30մլ
ԱՄՈՆԻԱԿԻ լուծույթ 10% 30մլ