ՆԱՐԻՆ-Է» ՇԱՄՊՈՒՆ յուղոտ մազերի համար 200մլ
Օգտագործման հրահանգներ՝ Հիպոալերգիկ, բնական շամպուն, չի գրգռում գլխամաշկը։ Արդյունավետորեն պայքարում է գլխամաշկի հիվանդությունների դեմ, վերացնում է թեփը, թեփոտումը և գրգռումը: Կարգավորում է գլխամաշկի լիպիդային հավասարակշռությունը: Դարձնում է մազերը գեղեցիկ, հարթ, մետաքսյա: Մազերին հաղորդում է լրացուցիչ ծավալ, բնական տեսք, թեթևություն և փափկություն, ամրացնում է արմատները և կանխում մազաթափությունը, նպաստում է մազերի արագ աճին: Ազդում է մի քանի օգտագործումից հետո, շամպունը կարելի է օգտագործվել ամեն օր։ Բաղադրություն՝ Բաղկացած է «Նարին-է» կաթնաթթվային մանրէների շիճուկից 10% Օգտագործում՝ Ամրացնող շամպուն բոլոր տեսակի մազերի համար: Օգտագործման եղանակ՝ Քսել շամպունը խոնավ մազերին, հարել փրփուր, թողնել 1-2 րոպե, լվանալ ջրով: Հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Առանձնահատկություններ՝ Չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ: Հակացուցումներ՝ Բաղադրիչների անհատական անհանդուրժողականություն։ Նախազգուշական միջոցներ՝ Օգտագործել միայն արտաքին օգտագործման համար: Խուսափել աչքերի մեջ ընկնելուց, ընկնելու դեպքում լվանալ ջրով։ Չքսել վնասված կամ գրգռված գլխամաշկին: Պիտանիության ժամկետը լրանալուց հետո միջոցի օգտագործումն արգելվում է: Պահպանման պայմաններ՝ 5°C-ից ոչ ցածր և 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Թողարկման ձև՝ 200 մլ սրվակ։ Արտադրող՝ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ, ՀՀ, 0079, ք. Երևան, Միկոյան փող. 13, հեռ.՝ (+374 10) 67-39-03, էլ. փոստ՝ farm-esco@mail.ru, www.escopharm.am Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս:Պոլիեթիլենային տարան բացելուց հետո 6 ամիս:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


