ՆԱՐԻՆ-Է նրբաքսուք այրվածքների դեմ 40գ

Օգտագործման հրահանգներ՝ նրբաքսուքը հանում է բորբոքումը, այտուցը, հանգստացնում է, նվազեցնում այրոցը և քորը, փափկացնում է մաշկը այրվածքներից հետո (այդ թվում՝ արևային և ջերմային) և գրգռումները կոսմետիկ գործողություններից հետո։ Նրբաքսուքի կազմի մեջ մտնող բաղադրիչների համալիրը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը, արագացնում է բուժման գործընթացը, հանգստացնում, խոնավացնում է մաշկը։ Նրբաքսուքը հզոր հակաօքսիդանտ է։ Ունի նաև հակաբորբոքային ակտիվություն և ապահովում է մաշկի բուժումն՝ առանց դրա վրա կոպիտ վիրասպիների կամ սպիների առաջացման: Բաղադրությունը 100 գրամի համար՝ «Նարինե» կաթնաթթվային մանրէների մետաբոլիտների արգասիք 50 գ., չիչխանի յուղ, վաղենակի թուրմ, հալվե գել, վիտամին E, էութանոլ G, էմուլգատոր լանետ O, կուտինա CPA, սպան 60, տվին 60, ասկորբինաթթու, սորբինաթթու, պրոպիլեն գլիկոլ, մաքուր ջուր, բուրավետիչ։ Չիչխանի յուղը ոչ միայն նպաստում է այրվածքների և մաշկածածկույթի այլ վերքերի արագ բուժմանը, այլ նաև կանխում է հնարավոր բարդությունները (սպիներ, վիրասպիներ և այլն)։ Ունի վերքը բուժող, ռեգեներացնող, հակաբորբոքային ազդեցություն: Վաղենակի թուրմը հականեխիչ և հակաբորբոքային միջոց է՝ արտաքին և տեղային օգտագործման համար: Օգտագործվում է այրվածքների, թարախային վերքերի, ճաքերի կամ կտրվածքների դեպքում: Հալվե գելը արագացնում է վերքի բուժման գործընթացը՝ խթանելով էպիդերմիսի բջիջների նորացումը և մաշկի վերին շերտի վերականգնումը: Այն հանում է բորբոքումը, խթանում արյան շրջանառությանը, խոնավացնում մաշկը, նվազեցնում ալերգիկ դրսևորումները: Օգտագործման եղանակ՝ նրբաքսուքի փոքր քանակությունը օրական 2-3 անգամ քսել մաշկի վնասված հատվածներին։ Առանձնահատկություններ՝ չի պարունակում պարաբեններ և սիլիկոններ: Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում բաղադրիչների նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդկանց։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՆԱՐԻՆ-Է ՇԱՄՊՈՒՆ ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ 200 ՄԼ
ՎԱԶԵԼԻՆ ելակի և վանիլի համով 4գ
ՎԱԶԵԼԻՆ ելակի և վանիլի համով 4գ
ՆԱՐԻՆ-Է ՆՐԲԱՔՍՈՒՔ 25 գ
ՆԱՐԻՆ-Է ՆՐԲԱՔՍՈՒՔ 25 գ