ԼՅՈՒԳՈԼ -ՎԻԱԼԱՅՆ պատրաստի հեղուկ ողողման համար 200մլ
ԼՅՈՒԳՈԼ ՎԻԱԼԱՅՆԸ պատրաստի ողողման միջոց է, որը պարունակում է կանաչ ընկույզի էքստրակտ՝ ընդգծված հակամանրէային ակտիվությամբ՝ բնական յոդի բարձր պարունակության շնորհիվ։ Բնական յոդի գործողությունը ուժեղանում է սրոհունդի էքստրակտի հակասեպտիկ հատկությամբ և կաղնու կեղևի էքստրակտի տտիպ ազդեցությամբ: Բաղադրիչներն ունեն ընդգծված հակասեպտիկ և հակաբորբոքային ազդեցություն: Բաղադրություն՝ մաքրված ջուր, գլիցերին, կաղնու կեղևի էքստրակտ, սրոհունդի էքստրակտ, կանաչ ընկույզի էքստրակտ, կալիումի յոդիդ։ Կանաչ ընկույզի էքստրակտը-բնական յոդի և վիտամին C-ի եզակի աղբյուր է: Այն ունի հակասեպտիկ, հակաբորբոքային և վերքերը բուժող ազդեցություն, պարունակում է տանին: Կաղնու կեղևի էքստրակտը - տանինի բարձր պարունակության շնորհիվ ունի տտիպ և հակաբորբոքային ազդեցություն: Սրոհունդի էքստրակտը- օգտագործվում է որպես տտիպ և հակասեպտիկ: Առանձնահատկություն: • Բերանի խոռոչը ողողելու միջոցը պատրաստ է անմիջապես օգտագործման, այն նոսրացնելու, թրմելու կամ այլ կերպ պատրաստելու կարիք չունի. • Միջոցը հերմետիկորեն փաթեթավորվում է չկոտրվող տարայի մեջ ,ունի նաև չափիչ բաժակ: Հարմար է կրել և օգտագործել տանը, գրասենյակում, ճանապարհին։ Օգտագործման եղանակը. բերանի խոռոչը օրական 2-3 անգամ ուտելուց հետո կամ դրանց միջև ընդմիջումներով ողողելու համար։ Չափիչ բաժակի մեջ չափեք 5-10 մլ պատրաստի լեւծույթը, 1-3 րոպե ինտենսիվ ողողեք բերանը։ Օգտագործելուց առաջ թափահարեք: Նախազգուշական միջոցներ. մի օգտագործեք բաղադրությունը կազմող բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում: Մի կուլ տվեք, հեռու պահեք երեխաներից: Պահպանման պայմանները՝ + 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում Թողարկման ձևը. պատրաստի ողողման միջոցը - տեղային կիրառման լուծույթ է 200 մլ շշերում: Ժամկետը՝ 36 ամիս՝ արտադրության օրվանից։ Արտադրող՝ / Սպառողներից պահանջներ ընդունող կազմակերպություն՝ ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ, Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, փ. Գ.Ներսիսյան, 10, բն. 24 Արտադրման հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, 0079, Երևան, Միկոյան 13 փող․, հեռ.՝ +374 10 67 39 03