ԷՍԿԱԴԵՆՏ (ատամի կաթիլներ) 10մլ
Բաղադրությունը 100մլ: Ակտիվ նյութեր` 3,1գ կծու անանուխի յուղ, 6,4գ քափուր, 4,8գ կատվախոտի արմատներ: Օժանդակ նյութ` 90% էթիլ սպիրտ մինչև 100մլ:
Դեղաբանական ազդեցությունը: Էսկադենտ ատամի կաթիլները ցուցաբերում են հականեխիչ, հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն:
Կիրառման ցուցումներ: Օգտագործվում է ատամնաբուժության մեջ, որպես տեղային ցավազրկող և հականեխիչ միջոց:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Բարձր զգայունություն դեղի յուրաքանչյուր բաղադրամասի նկատմամբ, հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Ատամնացավի անցկացման համար 2-3 կաթիլով թրջած բամբակը 5-10 րոպե դնում են ատամի խոռոչի մեջ, օրական առավելագույնը 3-4 անգամ:
Դեղորայքային փոխազդեցությունը: Դեղի բաղադրության մեջ մտնող կատվախոտը ուժեղացնում է քնաբերների, հանգստացնող դեղերի, կծկանքալույծների ազդեցությունը:
Պահպանման պայմանները: Պահպանել 15-25°С պայմաններում, երեխաներին անհասանելի տեղում: Չօգտագործել պիտանիության ժամկետն լրանալուց հետո:
Պիտանիության ժամկետը՝ 1,5 տարի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


