ԱՐՏԻԼԱՔՍ 200 մլ

Խորհուրդ է տրվում օգտագործել լյարդի և աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ վիճակը պահպանելու համար։ Կարող է օգտագործվել լյարդի թունավորումների, քրոնիկ բորբոքային հիվանդությունների, դիսֆունկցիայի, անբավարարության դեպքում: Նաև՝ • լյարդի A, B, C տիպի վիրուսային հեպատիտի դեպքում, • լյարդի բջիջների ճարպային դեգեներացիայի և հեպատոզի ժամանակ, • լիպիդային նյութափոխանակության խանգարման, գիրության, ուղեղի և սրտի անոթների աթերոսկլերոտիկ փոփոխությունների դեպքում, • լյարդի և ենթաստամոքսային գեղձի սպիտակուցների, ածխաջրերի և լիպիդային նյութափոխանակության խանգարման դեպքում, • բարձր խոլեստերինի դեպքում, • լյարդի թունավորման ժամանակ:
Կիրառման ոլորտ՝ խորհուրդ է տրվում օգտագործել որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ տանինի, ֆլավոլիգնյանների, բետաինի և վիտամին C-ի լրացուցիչ աղբյուր:
Կիրառման եղանակը՝ օգտագործելուց առաջ թափահարել: Օշարակն օգտագործել ուտելուց 20 րոպե առաջ։ Մեծահասակները և 14 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն 10 մլ, օրը 2-3 անգամ։ Ընդունման տևողությունը՝ 2-4 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում կուրսը թույլատրվում է կրկնել։
Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: Կարող են օգտագործել նաև բուսակերները և դիաբետիկները: Չի համարվում դեղամիջոց։
Բաղադրություն՝ արտիճուկի տերևների և խոտի, մատուտակի արմատների, հոռոմսամիթի, կաթնային տատասկափշի սերմերի ջրային թուրմեր, բնական մեղր, ասկորբինաթթու (վիտամին C), նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, լիմոնաթթու, գուարան մաստիկ: Հակացուցումներ՝ խորհուրդ չի տրվում օգտագործել սննդային հավելումների բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում:
Պահպանման պայմաններ՝ պահել չոր, մութ, 25ՕC-ից ոչ ավելի ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Բացված շիշը պահել սառնարանում մեկ ամսից ոչ ավելի։ Պահպանման ժամկետ՝ 24 ամիս:
Չօգտագործել պահպանման ժամկետի ավարտից հետո:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՌԵԼԱՔՍ 200մլ
ՌԵԼԱՔՍ 200մլ
ԲՐՈՆԽՈԼԱՔՍ 200 մլ
ԲՐՈՆԽՈԼԱՔՍ 200 մլ
ԻՄՄՈՒՆՈԼԱՔՍ 200 մլ
ԻՄՄՈՒՆՈԼԱՔՍ 200 մլ