ԱՆԳԻՈՍԵՊՏ ԷՎԿԱԼԻՊՏՈՎ պատրաստի հեղուկ ողողման համար 200մլ
Առաջարկվում է որպես պատրաստի օգտագործման հեղուկ բերանի ողողման միջոց : Ողողման ակտիվ բաղադրիչները արդյունավետորեն մաքրում են բերանի խոռոչը բակտերիաներից և դրանց կենսագործունեության արտադրանքներից , ապահովում թարմություն : Պատրաստի ողողող միջոցը կարող է թափանցել դժվար հասանելի վայրեր և կարգի բերել այտերը, քիմքը, լեզուն և լնդերը: Ամենից հաճախ հենց այդ հատվածներն են ուշադրության չեն արժանանում, ինչը հանգեցնում է դրանցում մեծ քանակությամբ բակտերիաների կուտակմանը։ ԱՆԳԻՈՍԵՊՏ ԷՎԿԱԼԻՊՏ պատրաստի ողողման միջոցը չի պարունակում սպիրտ , ուստի չի գրգռում բերանի խոռոչի լորձաթաղանթը և բերանում չորության զգացում չի առաջացնում : Էվկալիպտի էքստրակտը- օգտագործվում է որպես հակասեպտիկ և հակաբորբոքային միջոց : Ուժեղ մանրէասպան հատկություն է ցուցաբերում գրամդրական , գրամ բացասական միկրոօրգանիզմների նկատմամբ , վնասակար ազդեցություն ունի սնկերի վրա , ինչպես նաև ունի ցավազրկող ազդեցություն : Երիցուկի էքստրակտը- ունի հակաբորբոքային , հեմոստատիկ , հակասեպտիկ , թույլ տտիպ , ցավազրկող , հանգստացնող ազդեցություն : Քլորհեքսիդին- հակասեպտիկ միջոց ակտիվ գրամ դրական և գրամ բացասական բակտերիաների լայն շրջանակի դեմ : Նվազեցնում է բերանի խոռոչում պարունակվող միկրոօրգանիզմների քանակը : Բաղադրություն (INCI): Aqua, Sorbitol, Propylene glycol, Eucalyptus globulus extract, Methylparaben, Сhlorhexidine , Chamomilla recua (matricaria) extract. Առանձնահատկություն: • Բերանի խոռոչը ողողելու միջոցը պատրաստ է անմիջապես օգտագործման, այն նոսրացնելու, թրմելու կամ այլ կերպ պատրաստելու կարիք չունի. • Միջոցը հերմետիկորեն փաթեթավորվում է չկոտրվող տարայի մեջ ,ունի նաև չափիչ բաժակ: Հարմար է կրել և օգտագործել տանը, գրասենյակում, ճանապարհին։ Օգտագործման եղանակը. բերանի խոռոչը օրական 2-3 անգամ ուտելուց հետո կամ դրանց միջև ընդմիջումներով ողողելու համար։ Չափիչ բաժակի մեջ չափեք 5-10 մլ պատրաստի լեւծույթը, 1-3 րոպե ինտենսիվ ողողեք բերանը։ Օգտագործելուց առաջ թափահարեք: Նախազգուշական միջոցներ. մի օգտագործեք բաղադրությունը կազմող բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում: Մի կուլ տվեք, հեռու պահեք երեխաներից: Պահպանման պայմանները՝ + 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում Թողարկման ձևը. պատրաստի ողողման միջոցը - տեղային կիրառման լուծույթ է 200 մլ շշերում: Ժամկետը՝ 36 ամիս՝ արտադրության օրվանից։ Արտադրող՝ / Սպառողներից պահանջներ ընդունող կազմակերպություն՝ ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ, Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, փ. Գ.Ներսիսյան, 10, բն. 24 Արտադրման հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, 0079, Երևան, Միկոյան 13 փող․, հեռ.՝ +374 10 67 39 03
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


