ՎԱՂԵՆԱԿԻ ոգեթուրմ 30մլ
Բաղադրություն: Ակտիվ նյութ՝ վաղենակի ծաղիկներ, օժանդակ նյութ՝ 70% էթիլ սպիրտ:
Դեղաբանական ազդեցությունը: Ցուցաբերում է հականեխիչ ու հակաբորբոքային ազդեցություն:
Օգտագործման ցուցումներ: Անգինա, բերանաբորբ, գինգիվիտ:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կիրառել ներքին ընդունմամբ, ինչպես նաև մինչև 12 տարեկան երեխաներին, հղի և կերակրող կանանց: Պետք չէ օգտագործել նաև դեղի նկատմամբ գերզգայունության դեպքում: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Ներքին ընդունման ժամանակ հնարավոր է բերանում դառնության զգացողություն և այրոցի զգացողություն՝ էպիգաստրալ շրջանում, ցավեր ստամոքսում:
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Արտաքին՝ կտրվածքների, այրվածքների դեպքում, լվացումների ու թրջոցների տեսքով: Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ կիրառվում է կոկորդի ողողումների տեսքով՝ 1 թեյի գդալ ոգեթուրմը մեկ բաժակ ջրում լուծված: Որպես լեղամուղ կիրառվում է ներքին՝ 10-20-ական կաթիլ մեկ ընդունման ժամանակ:
Պահպանման պայմանները: Պահել 15-25°C ջերմաստիճանային պայմաններում, երեխաներին անհասանելի վայրում: Չօգտագործել փաթեթավորման վրա նշված պիտանիության ժամկետն ավարտվելուց հետո:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի: