ՍՏՐԵՊՏՈՑԻԴԻ փոշի 0,3գ X10

Նկարագրություն: Սպիտակ կամ սպիտակադեղնավուն երանգով բյուրեղային փոշի է, դժվարությամբ է լուծվում ջրում և էթանոլում, հեշտությամբ՝ ացետոնի մեջ: Գործնականում անլուծելի է մեթիլեն քլորիդի մեջ:
Բաղադրություն: Յուրաքանչյուր փաթեթիկը պարունակում է ակտիվ նյութ` 0.3գ սուլֆանիլամիդ, օժանդակ նյութեր չի պարունակում:
Կիրառման ցուցումներ: Տարբեր ծագման մակերեսային վերքեր, 1-2-րդ աստիճանի այրվածքներ, ֆոլիկուլներ, ֆուրունկուլներ, կարբունկուլներ, կարմիր քամու բորբոքումներ, մաշկի այլ թարախային-բորբոքային հիվանդություններ:
Կիրառման եղանակներն ու դեղաչափը: Կիրառվում է արտաքինից՝ անմիջապես մաշկի ախտահարված հատվածներին քսելով: Դեղի քանակը կախված է ախտահարված օջախի չափսերից՝ 1-5 փաթեթիկ: Վրայից դնում են սովորական վիրակապ, որը փոխում են 1-2 օրից:
Հակացուցումներ: Գերզգայունություն սուլֆանիլամիդի նկատմամբ, երիկամային ծանր անբավարարություն, արյան հիվանդություններ, ողնուղեղային արյունաստեղծման ընկճվածություն, գլյուկոզո-6 ֆոսֆատդեհիդրոգենազայի անբավարարություն, նեֆրոզներ, նեֆրիտներ, լյարդի անբավարարություն, սրտային անբավարարություն, պորֆիրիա, թիրեոտոքսիկոզ, հղիություն, կրծքով կերակրում:
Պահպանման պայմանները: Պահպանել 15-25°С ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անմատչելի տեղում: Չօգտագործել պիտանիության ժամկետն ավարտվելուց հետո:
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԱԼԲՈՒՑԻԴ փոշի 0,5գX10
ԱԼԲՈՒՑԻԴ փոշի 0,5գX10
ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ փոշի 0.02գ X10
ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ փոշի 0.02գ X10
ՑԱՆԱՓՈՇԻ ԿԱՎՈՎ 100գ
ՑԱՆԱՓՈՇԻ ԿԱՎՈՎ 100գ