ՌԻՎԱՆՈԼ 0.1գ 100մլ

Բաղադրություն: Ակտիվ նյութ՝ էտակրիդին լակտատ 0.1գ:
Դեղաբանական ազդեցությունը: Ցուցաբերում է հակամանրէային ազդեցություն, գլխավորապես կոկերի, հատկապես՝ ստրեպտոկոկերի հարուցած վարակների դեպքում:
Օգտագործման ցուցումներ: Կիրառվում է որպես արտաքին կանխարգելիչ բուժիչ միջոց վիրահատական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, մաշկաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում, թարմ ու վարակված վերքերի բուժման ու մշակման համար: Օգտագործվում է թոքամզի և որովայնի խոռոչների լվացման համար, նաև թարախային արթրիտների ու ցիստիտների, ֆուրունկուլների, կարբունկուլների ու թարախուտների դեպքում՝ թրջոցների ու վիրախծուծների տեսքով: Կիրառվում է նաև ողողումների տեսքով՝ բերանի, քթի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ:
Հակացուցումներ: Անհատական գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ, ալբումինուրիայով (մեզի մեջ սպիտակուցի առկայությամբ) ուղեկցվող երիկամային հիվանդություններ:
Պահպանման պայմանները: Պահել 15-25°C ջերմաստիճանում, լույսի պաշտպանված և երեխաներին անհասանելի վայրում: Չօգտագործել պիտանիության ժամկետն ավարտվելուց հետո:
Պիտանիության ժամկետը՝ 5 տարի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՄԱՆԿԱԿԱՆ ՑԱՆԱՓՈՇԻ 50գ
ՄԱՆԿԱԿԱՆ ՑԱՆԱՓՈՇԻ 50գ
ՑԱՆԱՓՈՇԻ ԿԱՎՈՎ 100գ
ՑԱՆԱՓՈՇԻ ԿԱՎՈՎ 100գ
ԲՈՐԱԹԹՈՒ 30գ
ԲՈՐԱԹԹՈՒ 30գ