Քլորֆիլիպտ - Վիալայն ցաղացիր 45 մլ

Քլորոֆիլլիպտ սփրեյը պարունակում է բնական բուսական բաղադրիչներ՝ էվկալիպտ, եղինջ, սրոհունդ, դառը օշինդր, մարյամախոտ: Այս տեսակի բուժիչ բույսերը լայնորեն օգտագործվում են բերանի խոռոչի խնամքի համար՝ շնորհիվ իրենց բարձր արդյունավետության, անվտանգության և գործողության լայն սպեկտրի՝ հակամանրէային, հակաբորբոքային, վերքերի բուժման, տեղային ցավազրկող և հոտազերծող: Բաղադրություն՝ մաքրված ջուր, էվկալիպտի էքստրակտ, եղինջի էքստրակտ, սրոհունդի էքստրակտ, դառը օշինդրի էքստրակտ, մարյամախոտի էքստրակտ, նատրիումի բենզոատ։ Էվկալիպտի էքստրակտը- ունի հակասեպտիկ, հակաբորբոքային և տտիպող հատկություն: Եղինջի էքստրակտը -ունի հակաբորբոքային հատկություն և արագացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վերականգնման գործընթացը։ Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով։ Սրոհունդի էքստրակտը -օգտագործվում է որպես տտիպ, հակաբորբոքային և հակասեպտիկ միջոց, որը նպաստում է վնասված հյուսվածքների արագ վերականգնմանը: Դառը օշինդրի էքստրակտն -օժտված է տտիպող և հակամանրէային հատկություններով: Արագացնում է բերանի խոռոչի վնասված լորձաթաղանթի վերականգնման գործընթացը, վերացնում է տհաճ հոտը։ Մարյամախոտի էքստրակտն -օժտված է հակասեպտիկ, հակամանրէային և տտիպող հատկությամբ: Առանձնահատկություն: • Շիշը հերմետիկ փակված է: Գործակալը արտաքինից աղտոտված չէ, չի չորանում և պաշտպանված է խոնավությունից; Փաթեթի կոմպակտությունը թույլ է տալիս սփրեյը մշտապես կրել ձեզ հետ: • Դիսպենսեր-ցողիչը ապահովում է ճշգրիտ կիրառում և չափաբաժին: Կիրառման եղանակը՝ օգտագործվում է որպես բերանի լորձաթաղանթի հիգիենիկ միջոց՝ օրը 2-3 անգամ ուտելուց հետո կամ դրանց միջև ընկած ժամանակահատվածում։ Կիրառման համար անհրաժեշտ է ցողացրիչի վարդակն ուղղել բերանի խոռոչ և սեղմել ցողիչի գլուխը։ Ցողման ժամանակ խորհուրդ է տրվում պահել շունչը: Ցանկալի է 20-30 րոպե չուտել և չխմել։ Խուսափեք աչքերի հետ շփումից: Եթե դա տեղի ունենա, աչքերը պետք է լվանալ ջրով: Նախազգուշական միջոցներ. մի օգտագործեք բաղադրությունը կազմող բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում: Մի կուլ տվեք, հեռու պահեք երեխաներից: Պահպանման պայմանները՝ + 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում: Թողարկման ձևը՝ տեղային օգտագործման համար նախատեսված սփրեյ 45 մլ տարողությամբ շշերի մեջ: Ժամկետը՝ 36 ամիս՝ արտադրության օրվանից։ Արտադրող՝ / Սպառողներից պահանջներ ընդունող կազմակերպություն՝ ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ, Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, փ. Գ.Ներսիսյան, 10, բն. 24 Արտադրման հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, 0079, ք.Երևան, Միկոյան 13 փող․, հեռախոս՝ +374 10 67 39 03

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ԲՐՈՆԽՈԼԱՔՍ Կարամել սառնաշաքարային
ԲՐՈՆԽՈԼԱՔՍ Կարամել սառնաշաքարային
ԼՅՈՒԳՈԼ-ՎԻԱԼԱՅՆ ցողացիր 45մլ
ԼՅՈՒԳՈԼ-ՎԻԱԼԱՅՆ ցողացիր 45մլ
ԿԱՄԵՏՈՆ – ՎԻԱԼԱԻՆ ցողացիր 45մլ
ԿԱՄԵՏՈՆ – ՎԻԱԼԱԻՆ ցողացիր 45մլ